Քաղաքական նախանձի պատճառով՝ ընդդիմությունը չմիացավ Աղավնոյի ինքնապաշտպանության մեր ծրագրին․ Սուրեն Պետրոսյան

Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 21:33 22-08-2022

Քրիստինե Հովհաննիսյան

Լրագրող

«Վերջին մի քանի օրվա ընթացքում ապամոնտաժվեց կապի ողջ ենթակառուցվածքը, և 2-3 օր ողջ համայնքը հոսանքազրկված էր։ Նույնիսկ կար գեներատոր ասվածը, որը պետք է հոսանքով ապահովեր Աղավնոն, և փաստացի մենք արտաքին աշխարհից մեկուսացված էինք»։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց «Ժողովրդական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանը։

«Երեկ, երբ մենք դուրս եկանք Աղավնոյից, կլիներ ժամը 5։30-6։00-ը, բայց դրա նախորդ օրը գյուղում կար 5-6 բնակիչ։ Ես ավելի վաղ ասել էի, որ գյուղն ազատելու համար վերջնաժամկետ է սահմանվել ամսի 20-ը, իրականում դա այդպես էր, թեև թղթով նման բան չկա։ Մենք 9 հոգով էինք, ու մենք դուրս եկանք, որովհետև 9 հոգով խնդիր չէինք լուծելու։ Հանրային պահանջը, թեև մեծ աջակցություն ստացավ, բայց ֆիզիկապես մարդիկ էնտեղ չէին։ Այն ինչ անհրաժեշտ էր բեկում ունենալու համար, տեղի չունեցավ։ Մենք ասել էինք, որ մնալու ենք մինչև վերջ, մինչև գործընթացի տրամաբանական ավարտը, և մենք մնացինք մինչև վերջ։ Մենք կարող էինք, օրինակ, սպասել ևս 2-3 ժամ, որ Արցախի անվտանգության աշխատակիցները կամ ռուս խաղաղապահները գան ու նստեցնեին մեքենա, ու մենք ունենայինք բեմականացում, թե մենք չենք գնում և բեմադրեինք ու ցույց տայինք էմոցիոնալ կադրեր, բայց ցանկացած բանական մարդ հարց էր տալու՝ 7-8 հոգով մնացել եք այդտեղ, ինչ խնդիր եք լուծում։ Հետևաբար մեր խնդիրը այդ բեմականացումը չէր»։

Նա ընդգծեց, որ դրանից հետո՝ 2-3 ժամվա ընթացքում, գյուղը լքել են բոլորը։

Սուրեն Պետրոսյանի հետ զրուցել ենք նաև պետության աջակցության բացակայության պայմաններում ինքնապաշտպանության կազմակերպման հնարավորության, ընդդիմության գործնական աջակցության պատճառների մասին։

Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

19:33 «Դոկտոր Ավոյան»-ում բուժառուի ատամնաշարը սխալ են բուժել և լնդերը վնասել են
22:00 8 անշարժ գույք, մեքենա, 10 մլն-անոց գնում, խոշոր նվիրատվություններ, 60․9 մլն եկամուտ․ «կոկորդիլոսագետ» Գարիկ Սարգսյանի ունեցվածքը
23:46 Սա Կիրանցի հայտնի պատն է, որից այն կողմ Ադրբեջանն է, այն արդեն ճաքել է․ Մեսրոպ Առաքելյան
19:21 44-օրյայի հերոսի հայրը՝ Գարիկ Գալեյանը, այժմ ապօրինի անազատության մեջ է
19:00 ՔՊ-ական պատգամավորը մանիպուլացնում է․ ինչ է պատասխանել Քոչարյանը Էրդողանին
19:17 «Յան տվեք ինձնից»․ Սամվել Ալեքսանյանը՝ լրագրողին
08:30 Ինչ է սպասվում հազարավոր դիմորդներին․ ԿԳՄՍՆ-ի խայտառակությունը․ Հրապարակ
18:13 Բաքվում ֆիլմաշար են սկսել, որտեղ ՀՀ տարածքը ներկայացվում է որպես «Արևմտյան Ադրբեջան»
22:51 Անփող ուզում չենք, գոնե քիչ էժան պարարտանյութ, սերմացու ու վառելիք տան. օձունցի հողագործ
22:30 Ասել են` կիսվեք, չեն կիսվել, խլում են. հարցում` սուրճի կետերի փակման մասին