Ներքին 3 տարի առաջ - 23:41 17-08-2022

«Շիրակ Ավիայի» կազմում գրանցված օդանավը Հայաստան գալու փոխարեն տեղափոխվել է Սուդան․ Hetq.am

Հայկական «Շիրակ Ավիա» ավիաընկերության հաշվեկշռում գրանցված երկրորդ ինքնաթիռը, որը տեխսպասարկման նպատակով կանգնած էր Կահիրեի օդանավակայանում, այդպես էլ չժամանեց Հայաստան։ Այս մասին գրում է hetq.am-ը։

Հիշեցնենք, որ այս տարվա մարտի 30-ին ՀՀ օդանավերի ռեգիստրում գրանցվել էր «Շիրակ Ավիայի» երկրորդ՝ «Boeing 737-800» ինքնաթիռը (EK-SHB)։ Առաջին օդանավը («Boeing 737-500» տիպի), որը կրում է EK-SHA գրանցումը, այժմ շահագործվում է ընկերության կողմից։ Ըստ հայկական ռեգիստրի տվյալների՝ «Շիրակ Ավիայի» երկու բորտերի սեփականատերը գյումրեցի ավիատոր Գառնիկ Պապիկյանի արաբական «Meridien (FZE)» ընկերությունն է։ Ի տարբերություն 1994-ի արտադրության EK-SHA-ի՝ EK-SHB-ն թողարկվել է 2004-ին, նախկինում էլ շահագործվել է Չեխիայում, Հունգարիայում, Կանադայում եւ Եգիպտոսում։ Մինչեւ ՀՀ գրանցում ստանալը վերջին շահագործողը եգիպտական «AMC Airlines»-ն էր։ Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ օդանավը 2020-ի մարտից չէր շահագործվել ու կանգնած էր Կահիրեի օդանավակայանում, որտեղից ենթադրվում էր դրա ժամանումը Հայաստան։

Սակայն ՀՀ օդանավերի ռեգիստրի օգոստոսի 4-ի թարմացումը ցույց է տալիս, որ «Boeing 737-800»-ը հանվել է ռեգիստրից։ Բանն այն է, որ սեփականատերը՝ Պապիկյանի «Meridien (FZE)» ընկերությունն, այն վարձակալությամբ հանձնել է իր երկարամյա գործընկերոջը՝ սուդանական «Badr Airlines»-ին։ Օգոստոսի 7-ին օդանավը Կահիրեից տեղափոխվել է Սուդանի մայրաքաղաք Խարթում եւ ամսի 9-ից սկսել թռիչքները «Badr Airlines»-ի կազմում։

Գառնիկ Պապիկյանի ընկերություններն («Meridien», «Տարոն-Ավիա») ու «Badr Airlines»-ը հին գործընկերներ են։ Դեռ 2015-ի օգոստոսին Պապիկյանի հայկական «Տարոն-Ավիան» իր «Boeing 737-500» ինքնաթիռը (հայկական գրանցումը՝ EK-73775) «թաց վարձակալությամբ» հանձնել էր սուդանական օպերատորին։ Նույն տարվա հոկտեմբերին «Տարոն-Ավիան» նույն պայմաններով «Badr Airlines»-ին տվեց եւս մի «Boeing 737-500» (հայկական գրանցումը՝ EK-73772)։ Ըստ ավիացիոն տեղեկատուների՝ «Badr Airlines»-ը նախկինում մի որոշ ժամանակ «թաց վարձակալությամբ» շահագործել է նաեւ «Շիրակ Ավիայի» EK-SHA գրանցումով բորտը, որը նախկինում գրանցված էր «Տարոն-Ավիայի» ավիապարկում որպես EK-73797։ Եվս մի «Boeing 737-500» (հայկական գրանցումը՝ EK-73776), որը «Տարոն-Ավիան» շահագործում էր իր կարիքների համար, 2018-ի մայիսին նույնպես վարձակալությամբ հանձնվեց սուդանական գործընկերոջը։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
10:03 Պայթյուններ Լիպեցկում. այրվում է Ռուսաստանի ամենամեծ պողպատաձուլարանի հարակից տարածքը
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից