copy image url
Ներքին 1 տարի առաջ - 22:51 16-08-2022

Փաշինյանը սուգ շատ է սիրում ու միշտ մահեր բերում․ Գեղամ Մանուկյան

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Հանրային ճնշումից հետո Փաշինյանը ստիպված ՀՀ տարածքում սուգ է հայտարարել։ Նա դա շատ է սիրում ու միշտ մահեր բերում… Դեռ որեւէ պաշտոնական ցավակցություն չի հայտնել, մի բառ չի խոսել, բավարարվել է կարճ որոշում ստորագրելով, հետեւյալ բովանդակությամբ.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով՝ 1. Ի հիշատակ 2022 թվականի օգոստոսի 14-ին «Երևանի պահածոների գործարան» ՓԲԸ-ի տարածքում տեղի ունեցած հրդեհի և պայթյունի հետևանքով զոհված քաղաքացիների՝ Հայաստանի Հանրապետությունում 2022 թվականի օգոստոսի 17-18-ը ներառյալ հայտարարել սուգ»:

Ու ՎԵՐՋ։ Որեւէ այլ բառ չկա, թե դա ինչ է ենթադրում՝ դրոշնե՞րն են վար առնվում, հեռուստաեթերում փոփոխություններ լինու՞մ են, զվարճանքի վայրե՞րն են փակ լինում։ Քանի որ չկա հստակ կանոնակարգում։ Մի խելքը գլխին մարդ չկա՞ր այդ կառավարությունում, որ հուշեր՝ պետք է հավելվեին մի քանի կետեր, որ սուգն էլ լիներ պատշաճ կերպով։ Թող սովորեին այլ պետությունների ղեկավարներից։ Արանգմ Արցախի հանրապետության իշխանություններից, որը եւս սուգ է հայտարարել հայկական երկրորդ Հանրապետությունում։

Կամ գոնե արտագրեին նախկինում Նիկոլի ստորագրած երկու որոշումներից՝ հավելելով երկրորդ կետ հետեւյալ բովանդակությամբ՝ «Հանձնարարել Հայաստանի Հանրապետության պետական կառավարման համակարգի մարմինների ղեկավարներին և առաջարկել համայնքների ղեկավարներին ապահովել «Հայաստանի Հանրապետության դրոշի մասին» օրենքի 4-րդ հոդվածի պահանջների կատարումը»։

Հղում տային «Տեսալսողական մեդիայի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ կետին, որ կարգավորվեր նաեւ հեռուստաեթերը։

Զվարճանքի վայրերի մասին օրենսդրական կարգավորում ընդհանրապես չկա։

Լավ, հրատապ, գործնական աշխատանքները չեք կարողանում կատարել, փրկարարական աշխատանքները համակարգված չեք կարողանում անել, առնվազն ձեր սիրած զբաղմունքը՝ ներկայացնելը գոնե կարողանայիք պատշաճ կազմակերպել։

ՄԱՀԱԲԵՐ… համավարակի հազարավոր զոհեր, հետո՝ ՀԻՇՈՒ՞Մ եք՝ 2020 թվական, սեպտեմբեր 1. ալկոհոլային թունավորումից 21 մահ, հետո պատերազմ, իրենց հրապարակած տվյալներով 4000 զոհ, հետո արդեն զոհեր սահմանին, խաղաղ պայմաններում, եռամսյա հավաքում, նիկոլական ավտոշարասյան զոհը՝ Սոնան ու երկարող շարքը։ Մահեր բանտերում, հացադուլի պայմաններում, ու շարունակելի շարք… անվերջ։ ՄԱՀԱԲԵՐ։
adv_banner

Ամենից շատ դիտված

19:45 Կեղծ թղթադրամները ոչ թե բանկն է տրամադրել, այլ ցուցմունք տված կնոջ ամուսինն է գնել․ մանրամասներ
23:10 Ո՞վ է հովանավորում խուլիգանական գրոհներն Oragir.News-ի լրագրող Անի Ներկարարյանի ընտանիքի դեմ
12:40 «Զանգեր»-ից Բագրատ Սրբազանը ճանապարհը շարունակել է բեռնատարով
09:00 Ժողովրդական նոր ընդվզում է կանխատեսվում Հայաստանում 
22:34 Mercedes-ը հայտնվել է Արփա գետում․ ընտանիքի 4 անդամներ, որոնցից մեկը՝ անչափահաս, հոսպիտալացվել են․ shamshyan.com
22:02 Երևանում զբոսաշրջիկները մոտեցել են «Գրիլ.ամ» սննդի կետի աշխատակիցներին, հարձակվել նրանցից մեկի վրա․ shamshyan.com
16:00 «Վեոլիա Ջուրը» ժողովրդին խելագար վիճակի է հասցնում. Հասմիկ Ասլանյան
08:15 Սամվել Շահրամանյանը և Սարգիս Գալստյանը առերեսվել են․ Հրապարակ
17:10 Խաչատուր Սուքիասյանն ընդլայնում է իր բենզինային կայսրությունը․ ո՞վ դրանից կշահի
10:00 ԵՊՀ-ի ՔՊ-ական ռեկտորն արհկոմիտեի նախագահին պարտադրել է ազատման դիմում գրել