Ներքին 3 տարի առաջ - 13:18 12-08-2022

Մինչև միջազգային կազմակերպությունների հետ աշխատելը՝ պետք է կարողանանք մեր հասարակության հետ աշխատել. Ալվինա Գյուլումյան

Սահմանադրական դատարանի նախկին դատավոր, եվրոպական դատարանի նախկին դատավոր Ալվինա Գյուլումյանին բռնաճնշումների վերաբերյալ քննարկման ժամանակ ելույթում նշեց. «Մինչև միջազգային կազմակերպությունների հետ աշխատելը՝ մենք պետք է կարողանանք մեր հասարակության հետ աշխատել։ Միջազգային կազմակերպությունները, օրինակ, Լեհաստանի սահմանադրական դատարանի հետ կապված, գերագույն դատարանի հետ կապված հարցին ամենային լրջությամբ փորձեցին մոտենալ ընդհուպ մինչև միջանկյալ միջոցի կիրառում Լեհաստանի գործերով, երբ որ դատավորներին էր վերաբերում, քանի որ նրանց հասարակությունը ոտքի կանգնեց՝ ի պաշտպանություն դատավորների։

Մենք սկսեցինք բազմամարդ ցույցեր՝ ի պաշտպանություն դատավորների, ընդամենը նրանց ժամկետից շուտ կենսաթոշակի ուղարկելու համար, այսինքն՝ օրենսդրական նախաձեռնություն էր սկսվել, որի միջոցով կառավարությունը փորձում էր ազատվել որոշ դատավորներից, նրանց փոխարեն նշանակել իրենց դատավորներին։Հասարակությունը ընդվզեց դրա դեմ, մեր մոտ մենք այդպիսի որևէ արտահայտված ելույթ չունեցամք՝ կապված մեր սահմանադրականա դատարանի հետ կատարվածի վերաբերյալ»,- ասաց Գյուլումյանը։

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
23:27 Ուկրաինան առաջարկում է դադարեցնել հակամարտությունը․ Զելենսկին՝ Պուտինին