Ներքին 4 տարի առաջ - 19:24 11-08-2022

ՀՀ ԿԳՄՍ փոխնախարար Մարտիրոսյանը վրացի գործընկերոջն է ներկայացրել STARMUS փառատոնի շրջանակում նախատեսվող միջոցառումները

Աշխատանքային այցով օգոստոսի 10-11-ն Վրաստանում գտնվող ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Վրաստանի կրթության և գիտության նախարարի տեղակալ Նունու Միցկևիչի, նախարարության աշխատակազմի, ինչպես նաև Վրաստանի գիտությունների ազգային ակադեմիայի, Ռուսթավելու անվան Վրաստանի գիտության ազգային հիմնադրամի, մշակույթի, բիզնեսի և տուրիզմի ոլորտի ներկայացուցիչների ու երիտասարդ գիտնականների հետ:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից, Վրաստանի կրթության և գիտության նախարարության կողմից կազմակերպված այցի ընթացքում ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը, STARMUS միջազգային գիտական փառատոնի կազմակերպչական խմբի անդամները աստղաֆիզիկոս, STARMUS փառատոնի համահիմնադիր Գարիկ Իսրայելյանի գլխավորությամբ վրացի գործընկերներին են ներկայացրել գիտությունն ու մշակույթը կամրջող STARMUS VI միջազգային փառատոնը՝ նպատակ ունենալով ապահովել լայն մասնակցություն հարևան Վրաստանից՝ գիտության հանրայնացմանը միտված այս աննախադեպ փառատոնին։

Ըստ աղբյուրի՝ Վրաստանի ԿԳ փոխնախարար Նունու Միցկևիչը հատկապես կարևորել է վրացի գիտնականների հնարավոր մասնակցությունը փառատոնին և նշել, որ նմանօրինակ միջոցառումները կարևոր են երիտասարդ գիտնականների առաջխաղացման համար։

Նշվում է, որ փառատոնի ծրագրում նախատեսվում են համագումարների ու գիտաժողովների շարք, բազմաբնույթ մշակութային միջոցառումներ, որոնց միջոցով գիտությունը, արվեստն ու երաժշտությունը յուրովի կներկայացվեն հանրությանը: Միջոցառումներին կմասնակցեն տասնյակ աշխարհահռչակ գիտնականներ, ինժեներներ և տիեզերագնացներ, այդ թվում՝ Նոբելյան մրցանակակիրներ, համաշխարհային երաժշտության աստղեր, թե՛ գիտության և արվեստի ներկայացուցիչների, թե՛ լայն հանրության ընդգրկմամբ:

STARMUS փառատոնի տեսլականն է ստեղծել երիտասարդ սերնդի համար նոր ձևաչափեր և հնարավորություններ, ոգեշնչել նոր հմտություններ ձեռք բերելու ցանկությամբ, բարձրացնել գիտելիքի տարածման և ուսումնառության մակարդակը՝ այն հասանելի դարձնելով բոլորի համար: Փառատոնի կազմակերպումը կստեղծի նաև համագործակցության նոր հնարավորություններ արվեստի և գիտության բնագավառներում:

Մարսի վրա առաջին վայրէջքի 50-ամյակին նվիրված «STARMUS FESTIVAL VI. 50 տարի Մարսի վրա» փառատոնը Հայաստանում կանցկացվի սեպտեմբերի 5-10-ը:

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»