Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 16:56 11-08-2022

Այսօր իմ 60-ամյակն է, չեմ կարողանում մի կտոր հաց կիսել իմ երեխայի հետ. քաղաքացի

Հլը կայուն դիրք չկա, չենք իմանում՝ ինչ կլինի, բայց ինձ թվում է՝ լավ բան կլինի։ Այս մասին oragir.news-ի հետ զրույցում ասաց մի կին՝ պատասխանելով արցախահայության ճակատագրի մասին մեր հարցին։

«Ես ազատամարտիկի այրի եմ, «Արաբո» ջոկատից է եղել իմ ամուսինը։ Այսօր իմ 60-ամյակն է, ես չեմ կարողանում մի կտոր հաց կիսեմ իմ երեխայի հետ։ Չեմ կարողանում, գումար չկա, ումից ուզում ես, յան են տալիս։ Օգնող ձեռք չունեմ, չեն օգնում ինձ, չունեմ մի 4-5 հազար գոնե կարտոշկա, միս առնեմ, ճաշ եփեմ, իմ երեխայի հետ կիսեմ»,- ասաց քաղաքացին՝ ներկայացնելով իր խնդիրը։

Հարցին, թե որտեղ և ում հետ է բնակվում, քաղաքացին ասաց. «Աղջկաս հետ, երկու հաշմանդամ ենք, իմ ողնաշարն են վիրահատել, չեմ կարում աշխատեմ, աղջիկս էլ հաշմանդամ է, երկու հաշմանդամ ենք»։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված