Սպորտ 3 տարի առաջ - 15:39 10-08-2022

Հաշիվը չի համապատասխանում խաղին. Մելիքյանը՝ «Ցրվենա Զվեզդայից» կրած պարտության մասին

Չեմպիոնների լիգայի որակավորման 3-րդ փուլի պատասխան խաղում «Փյունիկը» 0։2 հաշվով պարտվել է «Ցրվենա Զվեզդային»։

Հանդիպումից հետո կայացել է երևանյան թիմի գլխավոր մարզիչ Եղիշե Մելիքյանի ասուլիսը.

Հաշիվը չի համապատասխանում խաղին։ Առաջին խաղը 0։5-ի չէր, ոչ էլ այսօրվանը՝ 0։2։ Գիտեինք, որ մեր շանսերը շատ քիչ էին։ Ամեն դեպքում, արժանի չէինք այս հաշվին։ Շնորհակալ եմ տղաներին, որ 0։5 հաշվից հետո կարողացանք կարճ ժամանակում միմյանց ճիշտ հասկանալ։ Մեր թիմը խաղաց գրագետ և ճիշտ ֆուտբոլ, ուղղակի մենք պատրաստ չէինք VAR-ին, դրա փորձը չկար։ Կվերլուծենք իրավիճակը։ Ամեն ինչից չէ, որ պետք է խոսել, դա մեր ներքին խոհանոցն է։ Կորուստներ ունեինք, սակայն «Փյունիկը» ամուր է կանգնած է ոտքերի վրա, ունի կամային ոգի, ամեն ինչ առջևում է։ Համոզված եմ, որ մենք ունենք ապգա և առաջիկա խաղերին ավելի լուրջ պատրաստ կլինենք»,- ասել է Մելիքյանը։

Ամբողջական ասուլիսի տեսանյութը.


Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից