Ուղիղ եթեր
Սպորտ 4 տարի առաջ - 18:31 09-08-2022

Հայ լողորդները Հռոմում կմասնակցեն ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի լողի հավաքականն օգոստոսի 11-21-ը Հռոմում մասնակցելու է ջրային մարզաձևերի Եվրոպայի առաջնությանը:

Այսօր՝ օգոստոսի 9-ին, թիմը 4 լողորդով մեկնել է մրցավայր, տեղեկանում ենք ԿԳՄՍՆ կայքից:

Տղամարդկանց պայքարում հանդես են գալու Արթուր Բարսեղյանը (50, 100 մ ազատ ոճ, 50, 100 մ բաթերֆլայ) և Վլադիմիր Մամիկոնյանը (50, 100 մ ազատ ոճ): Կանանց պայքարում Հայաստանը կներկայացնեն Վարսենիկ Մանուչարյանը (50, 100 մ բաթերֆլայ, 50 մ ազատ ոճ, 50 մ բրաս) և Անի Պողոսյանը (50, 100, 200 մ ազատ ոճ):
Հայաստանը հանդես է գալու նաև թիմային խառը 4x100 մ ազատ ոճում: Թիմը հանդես կգա Արման Վահանյանի գլխավորությամբ:

Նշենք՝ նախքան Եվրոպայի առաջնության մեկնելը, Արթուր Բարսեղյանը Ռուսաստանի Սանկտ Պետերբուրգ քաղաքում օրերս մասնակցել է բանակայինների աշխարհի խաղերի լողի մրցումներին և ոսկե մեդալ նվաճել: Բարսեղյանն առաջին տեղն է զբաղեցրել 100 մ բաթերֆլայ ոճում՝ մրցատարածությունը հաղթահարելով 55.09 վայրկյանում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները