Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:50 09-08-2022

Քրեական վարույթով պարզվում են «Մի կտուրի տակ» կոոպերատիվների ղեկավարների կողմից առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու հանգամանքները. ՔԿ

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում իրականացվում են վարութային և քննչական գործողություններ՝ սպառողական կոոպերատիվների կողմից քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ստացված նախնական տվյալներով պարզվել է, որ մի շարք անձինք, ներկայանալով որպես բարերար, վստահություն ձեռք բերելով սոցիալապես անապահով բազմաթիվ քաղաքացիների մոտ և վերջիններիս աշխատանքով ապահովելու, նրանց համար Երևան քաղաքի մերձակայքում սեղմ ժամկետներում, շուկայականից զգալի ցածր գներով, անտոկոս, էկո բնակարաններ կառուցելու և տրամադրելու կեղծ խոստումներով, գիտակցելով իրենց առաջարկած պայմաններով բնակարաններ կառուցելու անհնարինությունը, 2018-2019 թթ. հիմնադրել են «Մի կտուրի տակ» անվանումով թվով 10 սպառողական կոոպերատիվներ, ինչպես նաև՝ համանուն հասարակական կազմակերպություն, որոնց անդամակցել են բազմաթիվ քաղաքացիներ և որպես անդամավճար փոխանցել են 2000-ական ՀՀ դրամ:

Նման եղանակով քաղաքացիներից գումարներ գանձելով և դրանք սեփական հայեցողությամբ, առանց պատշաճ հիմնավորումների օգտագործելուց հետո, կոոպերատիվներին անդամակցած քաղաքացիների մոտ վստահություն ձեռք բերելու և իրենց ծրագրերին լրացուցիչ լրջություն հաղորդելու նպատակով, նրանց հավաստիացրել են, որ իրենց ծրագրի իրականացման համար ունեն պետական աջակցություն և շատ կարճ ժամանակահատվածում սպառողներին են հանձնելու բնակելի թաղամաս՝ այդ կերպ բնակարաններ տրամադրելու կեղծ պատրվակով կոոպերատիվի անդամներին առաջարկելով իրենց կողմից տրամադրված բանկային հաշվեհամարին կատարել կանխավճարներ՝ սպառողական կոոպերատիվներում այդ պահին իբր հանգամանքների պատահական զուգադիպությամբ ազատված տեղերում գրանցվելու և բնակարան ստանալու համար՝ խոստանալով բնակարանների առաջին խմբաքանակը կառուցել և տրամադրել 2018 թ. դեկտեմբերին, իսկ չկատարելուց հետո խոստացել դրանք կառուցել և հանձնել 2019 թվականի մարտին:

Արդյունքում բազմաթիվ քաղաքացիներ իբրև կանխավճար նշված սպառողական կոոպերատիվների հաշվեհամարին են փոխանցել առանձնապես խոշոր չափերի գումարներ, որոնք խարդախությամբ հափշտակվել են կոոպերատիվների ղեկավարների կողմից:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ մեկ անձի մեղադրանք է առաջադրվել՝ խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու համար:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ միջոցառումներ՝ օբյեկտիվ և բազմակողմանի քննություն ապահովելու, հիշյալ կոոպերատիվների ղեկավարների գործողություններից տուժած քաղաքացիների ամբողջական շրջանակը պարզելու ուղղությամբ:

Վարույթն իրականացնող մարմինը հորդորում է՝ վերոհիշյալ կոոպերատիվների հանցավոր գործողություններից տուժած բոլոր քաղաքացիներին դիմել ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
00:00 «Ուժեղ Հայաստան» կուսակցության հանրահավաքը՝ թռչնի թռիչքի բարձրությունից
23:50 Չորս օրից մեր պատմության համար վճռորոշ օր է․ Նարեկ Կարապետյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
09:57 Հնդկաստանի մայրաքաղաքի բազմահարկ շենքերից մեկում hրդեհ է բռնկվել. զոհեր ու վիրավորներ կան
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»