Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 13:08 08-08-2022

Բերձոր և Աղավնո համայնքներում կազմակերպվում է ինքնապաշտպանություն

«Ժողովրդավարական համախմբում» կուսակցությունը կազմակերպում է Բերձորի և Աղավնոյի ինքնապաշտպանություն։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտարարել է կուսակցության առաջնորդ Սուրեն Պետրոսյանը։

Նա հանդես է եկել տեսաուղերձով, որին կից գրել է․ «Արցախի Բերձոր և Աղավնո համայնքների համար կազմակերպվում է ինքնապաշտպանություն։ Այն մարդիկ, ովքեր իրականում նպատակ ունեն և գործնականում պատրաստ են իրենց ներդրումն ունենալ Բերձորի ու Աղավնոյի պահպանման հարցում կոչ ենք անում օր առաջ միանալ պայքարին։ Այս պահին «Ժողովրդավարական համախմբում» կուսակցության նախագահ Սուրեն Պետրոսյանն իր ընտանիքի հետ գտնվում է Աղավնո գյուղում»։

Պետրոսյանը տեսաուղերձում հայտնել է, որ այնտեղ է կնոջ և երեխաների հետ, քանի որ միայն այդ դեպքում կարող է իրեն իրավունք վերապահել գյուղի բնակիչներին խնդրել, որ նրանք չտարհանեն իրենց ընտանիքները և պայքարեն գյուղի համար մինչև վերջ։

«Այն մարդիկ, ովքեր իրականում ունեն նպատակ ու գործնականում պատրաստ են իրենց ներդրումն ունենալ, որ Բերձորն ու Աղավնոն մնան հայկական, խնդրում եմ՝ օր առաջ Աղավնո և Բերձոր։ Համոզված եղեք՝ միայն այդ պարագայում Աղավնոն ու Բերձորը կմնան կանգուն», - ասել է նա։

Մանրամասն՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված