Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել․ Shamshyan.com
copy image url

Շտապօգնության բժիշկը հայտնել է, որ մահացածի որդին իրեն մարմնական վնասվածք է պատճառել․ Shamshyan.com

Ներքին 2 տարի առաջ - 12:19 07-08-2022
Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Ստեփանավանի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ՝ օգոստոսի 4-ին ոստիկանության Ստեփանավանի բաժին ստացած ահազանգի փաստով: Այս մասին հայտնում է SHAMSHYAN.com-ը:

Այդ օրը՝ ժամը 23:20–ի սահմաններում «Ստեփանավան» բժշկական կենտրոնի շտապօգնության աշխատակիցը ահազանգել է ոստիկանության Ստեփանավանի բաժին և հայտնել, որ ժամը 23:13-ին կանչով մեկնել են Պուշկինո գյուղի տներից մեկը, որպեսզի բուժօգնություն ցուցաբերեն քաղաքացուն:

Ահազանգողը հայտնել է նաև, որ մինչ իրենք հասել են նշված հասցե, այդ քաղաքացին արդեն մահացած է եղել:

Այդ ժամանակ նշված հասցեում մահացած Ֆ. Ճշմարիտյանի որդիներից մեկը մեղադրել է իրեն իր հոր մահվան մեջ ՝ անհիմն վիճաբանել, որի ընթացքում մի քանի անգամ հարվածներ է հասցրել իր մարմնի տարբեր մասերին, պատճառելով վնասվածք: