Ներքին 4 տարի առաջ - 18:22 04-08-2022

Արցախից, այդ թվում՝ Բերձորից, Աղավնոյից կամ Սուսից որևէ մեկը չի տարհանվել․ Մետաքսե Հակոբյան

Տարածվող տեղեկությունները, թե երեկ մարտեր էին ընթանում Լաչինում, իրականությանը չէին համապատասխանում։ Այն հատվածը, որում էսկալացիա էր տեղի ունեցել, հատում է Քաշաթաղի, Ասկերանի և Մարտակերտի շրջանները և բավական հեռու է Բերձոր քաղաքից, ուստի գործողությունները որևէ կերպ չէին կարող առնչվել այդ բնակավայրերին։ Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ ընդգծելով, որ այդ բնակավայրերից մարդկանց տարհանելու որևէ անհրաժեշտություն ընդհանրապես չի առաջացել։

«Ավելին, այս օրերին շփման գծի երկայնքով տեղակայված բնակավայրերից, որոնց հարևանությամբ տեղի էին ունենում մարտական գործողությունները, անգամ այդ բնակավայրերից որևէ մեկը չի տարհանվել։

Իհարկե, մարդիկ շատ անհանգիստ էին, շատերն են գրել, որ անհանգիստ են երեխաների համար, շատերն էին հարցնում, թե ինչպես կարող են երեխաներին տարհանել, բայց մեզ հետ խոսելուց հետո մարդիկ հասկանում էին, որ տարհանման կարիք ընդհանրապես չկա, և խուճապային առումով իրավիճակը հանդարտվեց։ Ուստի ևս մեկ անգամ ուզում եմ ասել, որ որևէ մեկն Արցախից չի տարհանվել»։

Պատգամավորն ասաց նաև, որ նախորդ օրերին կապի մեջ է եղել բոլոր այն մարդկանց հետ, ովքեր երթևեկում էին Ստեփանակերտից, Արցախից դեպի Երևան․ «Ես խնդրել եմ ինձ տեղեկացնել, թե արդյոք կար մեծ հոսք, տեղաշարժ Արցախից դեպի Հայաստան։ Բացարձակ չի եղել, որևէ մեկը չի գնացել, չի տարհանվել և երթևելությունն այնպիսին էր, ինչ եղել է սովորաբար»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
19:30 Արցախցիներին COP17-ում մերժել են տաղավար տրամադրել. Արտակ Բեգլարյան