Ներքին 3 տարի առաջ - 20:22 01-08-2022

Մարզխորհրդի նիստում քննարկվել են Սյունիքի մարզում կայանալիք ՏԻՄ ընտրություններին առնչվող հարցեր

Այսօր Սյունիքի մարզպետարանում կայացել է մարզի խորհրդի նիստը, որը վարել է Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը։ Ներկա են գտնվել մարզի համայնքների ղեկավարները, մարզպետարանի ղեկավար կազմը և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ։ Տեղեկացնում է Սյունիքի մարզպետարանը։

Սյունիքի մարզպետարանի ՏԻ և ՀԳՄՀ վարչության պետ Ս. Ավետիսյանը խոսել է 2022թ. սեպտեմբերի 25-ին մարզի Սիսիան և Քաջարան համայնքներում համամասնական ընտրակարգով կայանալիք համայնքի ավագանու ընտրությունների մասին՝ անդրադառնալով կազմակերպական մի շարք հարցերի։

Սյունիքի մարզպետարանի ֆինանսական և սոցիալ-տնտեսական զարգացման վարչության պետ Ն. Դավթյանը ներկայացրել է համայնքների բյուջեների սեփական եկամուտների հավաքման ընթացքն ու ներկա ցուցանիշները։ Նշվել է, որ մարզի համայնքների՝ 2022-ի համար նախատեսված 2,9 մլրդ դրամ սեփական եկամուտներից առաջին կիսամյակում նախատեսված էր հավաքել 1,4 մլրդ դրամ, փաստացի հավաքվել է 1,3 մլրդ դրամ․ աճը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 24 տոկոս է։

Համայնքների ղեկավարները նշել են, որ հուլիսից ուժի մեջ մտած անկանխիկ գործարքների պահանջը խնդիր է ստեղծել գյուղաբնակ հարկատուների համար, քանի որ գյուղերում էլեկտրոնային վճարումերի հնարավորություններ չկան ․․․

Մարզպետի, մարզպետարանի մասնագետների ու համայնքների ղեկավարների միջև առավել լայն ու մանրամասն քննարկում է ծավալվել կառավարություն-համայնք համաներդրմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրերի մասին։

Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Սյունիքի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ռ. Ավետիսյանն ու զարգացման ծրագրերի և վերլուծության բաժնի պետ Հ. Կարախանյանը ներկայացրել են մարզպետարանի աշխատանքային խմբերի կողմից նախկին տարիներին իրականացված ու ընթացիկ ծրագրերում կատարված ուսումնասիրությունների արդյունքներն ու արձանագրված թերությունները։

Խոսվել է նաև 2022-ին համայնքների կողմից ներկայացված ծրագրային հայտերի հաստատման ընթացքի, այդ գործընթացում ի հայտ եկող խնդիրների մասին։

Համայնքների համար այս ոլորտում առկա ամենամեծ, մտահոգիչ ու աշխատանքների իրականացմանը խանգարող հանգամանքը մրցույթները շահած անբարեխիղճ ու անպատասխանատու կապալառուներն են, որոնց պատճառով կան ուշացած, անավարտ, թերություններով կամ այդպես էլ չմեկնարկած սուբվենցիոն ծրագրեր․․․

Նիստի օրակարգի վերջին կետով մարզում հացահատիկային և կերային մշակաբույսերի բերքահավաքի ընթացքի, արդյունքների ու ծագած խնդիրների մասին զեկուցել է Գյուղատնտեսության և բնապահպանության վարչության գյուղատնտեսության բաժնի պետ Է. Բունիաթյանը։

Ռոբերտ Ղուկասյանը քննարկված մի շարք հարցերի վերաբերյալ հանձնարարականներ է տվել, իսկ նիստի ընթացքում համայնքների ղեկավարների կողմից բարձրաձայնված խնդիրներն ու առաջարկները քննության են առնվելու մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների կողմից։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը