Մենք խոսում ենք այն մասին, որ ռուս խաղաղապահները թույլ չեն տվել Րաֆֆի Հովհաննիսյանին մուտք գործել Արցախ, մինչդեռ մոռանում ենք այն մասին, որ արգելվում է նաև մեր հայրենակիցների ուտքը Հայաստան։ Նմանատիպ արդեն 2-րդ դեպքի մասին է հանրությանը հատնի դարձել։
Այս մասին Oragir.news-ի հետ զրույցում ասաց Արցախի Ազգային Ժողովի «Արդարություն» խմբակցության ղեկավար Դավիթ Գալստյանն՝ անդրադառնալով այսօր տեղի ունեցած միջադեպին, ըստ որի ռուս խաղաղապահներն արգելել են «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովյհաննիսյանի մուտքը Արցախ։
«Արտերկրից մեր շատ հայրենակիցների մուտքը Հայաստան արգելափակված է, բայց մարդիկ դրա մասին չգիտեն և, երբ ժամանում են Հայաստան՝ այդ փաստին են առնչվում։ Նույն իրավիճակը նաև Արցախի դեպքում է։
Ստացվում է՝ Հայաստանում կան պաշտոնյաներ, ովքեր թույլ չեն տալիս մարդկանց ազատ տեղաշարժը։ Սա իշխանության բռնած քաղաքականությունն է, քաղաքական գիծն է։ Սահմանափակվում է հատկապես ընդդիմադիր դաշտի ներկայացուցիչների տեղաշարժը։ Այսինքն, այդ մարդկանց մուտքը թույլ չտալը ուղղակի կապված է օրվա իշխանությունների վարած քաղաքականության հետ։ Մենք ուրիշ տեղ չպետք է պատճառներ փնտրենք, բոլոր հարցերի պատասխանները մեր մեջ պետք է փնտրենք։
Նա նաև ընդգծեց, որ ՀՀ իշխանությունների վարած այս քաղաքականության նպատակը նաև ռուս խաղաղապահների նկատմամբ ժողովրդի մեջ բացասական տրամադրություններ առաջացնելու միտում ունի։
«Մինչդեռ, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանում ռուս խաղաղապահներ՝ չկան, այդուդանդերձ, մեր հայրենակիցների մուտքը էլի արգելափակված է։ Սա պետք է դիտել մեկ ընդհանուր համատեքստում։ Այդ մասին են վկայում նաև ընդդիմադիր դաշտի բազմաթիվ ներկայացուցիչներին եռամսյա հավաքների տանելը։
Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ իշխանական թև որևէ ներկայացուցչի, կամ նրանց հարազատներից որևէ մեկի չեն տանում նույն այդ եռամսյա հավաքների։ Մենք չենք լսել որևէ նման դեպքի մասին»։
Պատգամավորն ընդգծեց, որ ցանկացած հայ Հայաստանում կամ աերտերկրում լսելով այն մասին, որ որևէ մեկի մուտքն Արցախ թույլ չեն տվել՝ երկմտանքի առջև է կանգնելու՝ արժե՞ գալ Արցախ, թե ոչ։
«Եթե որևէ մեկի թույլ չեն տվել՝ հնարավոր է իրենց էլ թույլ չտան և փորձեն հեռու պահել Արցախից։ Իսկ սա մեկ նպատակ ունի, որպեսզի Արցախի մասին շատ ավելի քիչ մարդիկ խոսեն։ Մինչդեռ, իշխանության ներկայացոցիչները Արցախի մասին խոսում են բացառապես արցախցիների ֆիզիկական անվտանգային հարցի համատեքստում, իսկ Արցախի ինքնոորշոման կամ Արցախի սահմանների մասին չեն խոսում։ Այն մարդիկ, ովքեր խոսում են Արցախի ինքնորոշման և Արցախը հայկական լինելու մասին՝ նրանց մուտքը արգելափակում են, որպեսզի Արցախի ինֆորնացիոն դաշտից կտրվեն, որպեսզի իրենց թույլատրած սահմանները որևէ մեկը չանցնի»։
Հարցին, թե որքանով ՀՀ իշխանությունները կարող են հրանահնագավորել ռուս խաղաղապահներին՝ նա ընդգծեց, որ հրահանգավորման անհրաժեշտություն չկա։ «Բավական է որոշակի կասկածելի տեղեկատվություն բաց թողնել այս կամ այն անձի վերաբերյալ, օրինակ, որ այդ անձի գործունեությունը կարող են խաթարել կամ վնասել Փաշինյան- Ալիև հարաբերություններին ու խնդիրներ առաջացնել»։