Արտաքին 3 տարի առաջ - 14:33 31-07-2022

Սևծովյան նավատորմի շտաբին անօդաչուից հարվածը հասցվել է Սևաստոպոլից

Ղրիմից սենատոր Օլգա Կովիտիդին հաղորդել է, որ Սևծովյան նավատորմի շտաբի վրա ԱԹՍ-ից ռումբով հարվածն իրականացվել է «ոչ թե դրսից, այլ Սևաստոպոլի տարածքից»։

Ավելի վաղ Սևաստոպոլի նահանգապետ Միխայիլ Ռազվոժաևը հայտարարել էր, որ կիրակի առավոտյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով ՌԴ Սևծովյան նավատորմի շտաբի աշխատակիցներից վեցը վիրավորվել է։ Նրանցից երկուսի վիճակը միջին ծանրության է, մյուսները թեթև վնասվածքներ են ստացել։

«Քաղաքում ահաբեկչության կազմակերպիչներին հայտնաբերելու համար օպերատիվ որոնողական աշխատանքներ են ընթանում»,- նշել է Կովիտիդին։

Նա վստահություն է հայտնել, որ մինչև երեկո կասկածյալներին կհայտնաբերեն։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ