Արտաքին 3 տարի առաջ - 23:04 30-07-2022

Սաակաշվիլին հեռանում է վրացական քաղաքականությունից. փաստաբան

Վրաստանի երրորդ նախագահի փաստաբան Վալերի Գելբախիանին հայտարարել է, որ Միխեիլ Սաակաշվիլին մտադիր է հեռանալ քաղաքականությունից։

Գելբախիանիի խոսքով, այսօր օրակարգի գլխավոր հարցը նախկին նախագահի կյանքը փրկելն է։

«Օրակարգի հիմնական խնդիրը նրա կյանքը պահպանելն ու փրկելն է։ Ուստի, մնացած բոլոր հարցերը հանված են, այդ թվում՝ քաղաքականությունը։ Նա ընդհանրապես հեռանում է վրացական քաղաքականությունից, ոչ միայն «Ազգային շարժումից»։ Հիմա դա կյանքի ու մահվան հարց է, ոչ թե քաղաքականության։ Ակնհայտ է, որ խնդիրն այժմ բոլորովին այլ է, քան նրա վերադարձից առաջ»,- Գելբախիանիի խոսքերը մեջբերում է SOVA-ն։

Միխեիլ Սաակաշվիլին ձերբակալվել էր անցած աշնանը՝ հայրենիք վերադառնալուց հետո։ Ի նշան բողոքի՝ քաղաքական գործիչը հացադուլ է հայտարարել, որը մի քանի անգամ դադարեցրել է և նորից վերսկսել։ Սաակաշվիլիի փաստաբանների, ընտանիքի և աջակիցների խոսքով, նրա առողջական վիճակը ծայրահեղ ծանր է, և նա արտերկրում բուժման կարիք ունի։ Ներկայում նրան բանտից տեղափոխել են «Վիվամեդի» կլինիկա։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով