Ներքին 3 տարի առաջ - 17:42 30-07-2022

Կասկադում ՌԴ քաղաքացուց փող եւ ոսկի պահանջածները ձերբակալվել են

Հուլիսի 24-ին ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն դիմած ՌԴ քաղաքացին հայտնել էր, որ ժամը 02.00-ին երկու ընկերների հետ «Կասկադ» համալիրի աստիճանահարթակի վերին հատվածում են եղել, երբ իրենց են մոտեցել երկու երիտասարդ, որոնցից մեկի ձեռքին՝ դանակ, եւ պահանջել են փող եւ ոսկի: Ինքը նրանց է տվել ոսկյա մատանին, ընկերը՝ արծաթյա ձեռնաշղթան, այնուհետեւ բոլորով մոտեցել են Ազատության պողոտայի բանկոմատին, որտեղից երրորդ ընկերը կանխիկացրել եւ նրանց է տվել 18.000 դրամ, ինչից հետո նրանք դիմել են փախուստի: Այս մասին տեղեկանում է ՀՀ ոստիկանության լրատվության ծառայությունից։
Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի եւ Երեւան քաղաքի վարչության քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների եւ քննչական գործողությունների շնորհիվ պարզվել է, որ հանցագործությունը կատարել են Գեղարքունիքի մարզի 20 եւ 23 տարեկան երկու բնակիչ:
Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության, Քանաքեռ-Զեյթունի եւ Մարտունու բաժինների քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած միջոցառումների շնորհիվ հուլիսի 28-ին, ժամը 23.55-ին, 20-ամյա երիտասարդը հայտնաբերվել, ձերբակալվել է Երեւանի Մանանդյան փողոցում, իսկ 23-ամյա երիտասարդը հայտնաբերվել եւ ձերբակալվել է հուլիսի 29-ին, ժամը 00.50-ին, Մարտունի քաղաքի Շահումյան փողոցում:
Կատարվում է նախաքննություն:

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան