Ներքին 4 տարի առաջ - 12:27 30-07-2022

Էրեբունի հնավայրի պահպանության պատասխանատուն ոստիկանությունն է․ սրա հետևում կարող են լինել այլ հանգամանքներ․ Միքայել Բադալյան

Oragir.news-ը երեկ տեղեկություն էր տարածել այն մասին, որ Հայաստան եկած օտարերկրացիները Էրեբունի ամրոց թանգարանում պոռնոգրաֆիկ տեսանյութ են նկարահանել և այն տեղադրել ամենահայտնի պոռնո կայքում` Porn hub-ում:

Դեպքի առնչությամբ Oragir.news-ը զրուցել է Էրեբունի թանգարանի տնօրեն Միքայել Բադալյանը հետ։ Նա նշեց, որ երեկ է տեղեկացել դեպքի մասին։

«Այս պահին պետք է զերծ մնամ մեկնաբանություններից, մենք դիմել եք մեր վերադասին՝ Երևանի քաղաքապետարանին։ Էրեբունի թանգարանի և հնավայրի տարածքը հսկվում է ՀՀ Ոստիկանության պետական պահպանության վարչության Էրեբունի բաժնի կողմից։

Տարածքի պահպանության համար պատասխանատու է ոստիկանության այդ բաժինը։ Մենք դիմել ենք մեր վերադասին, որպեսզի ծառայողականն քննություն սկսեն և պարզեն հանգամանքները, թե որ ժամի է տեղի ունեցել, երբ է եղել, արդյոք դա աշխատանքային ժամ է։ Որովհետև իմ մոտ տպավորություն է ստեղծվում, որ դա աշխատանքային ժամ չի։ Երբ ծառայողականն քննություն կլինի՝ մենք մանրամասն կարող ենք խոսել այս մասին»։

Նա նշեց նաև, որ այստեղ կարող են լինել բոլորովին այլ նկատառումներ ։

«Ես երեկ նաև զանգ եմ ստացել, ինձ ասել են, ակնարկել են, որպեսզի ես հարեմ քաղաքական ուժի, լինեմ հականիկոլական, այդ դեպքում այս նյութը չի բարձրաձայնվի։ Ես ասել եմ, որ որևէ քաղաքական ուժի չեմ հարում, մենք անում ենք մեր պարտականությունը և մերժել եմ առաջարկը։ Այդ ամենի մասին կխոսեմ իրավապահ մարմինների հետ, եթե իրենք հարկ համարեն»։

Բադալյանը հրաժարվեց նշել, թե հատկապես ումից է եղել զանգը։ «Նման բան է եղել, որը ինձ հիմք է տալիս ասելու, որ սրա հետևում կարող են լինել նաև այլ հանգամանքներ»։

Դիտարկմանը, թե արդյոք լրատվամիջոցից է եղել զանգ, որովհետև լրատվամիջոցներ են տարածել՝ նա պատասխանեց, որ՝ ոչ։
«Թող նախաքննություն լինի։ Շատ ցավալի դեպք է, բայց հիմա ոչինչ չեմ կարող ասել։ Ամեն դեպքում՝ պահպանության պատասխանատվությունը ոստիկաությանն է»։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի