Ներքին 4 տարի առաջ - 23:13 29-07-2022

Գլխավոր հարկադիր կատարողը խորհրդակցություններ է անցկացրել Երևանի բաժինների և ստորաբաժանումների ղեկավարների հետ

Գլխավոր հարկադիր կատարող Սերգեյ Մեղրյանը հուլիսի 18-29-ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակի գործունեության արդյունքների ամփոփման շրջանակում աշխատանքային մի շարք հանդիպում-խորհրդակցություններ է անցկացրել Ծառայության Երևան քաղաքի բաժինների և տարածքային ստորաբաժանումների պետերի, պետերի տեղակալների հետ։ Ներկա են եղել նաև բաժինների աշխատանքը համակարգող Գլխավոր հարկադիր կատարողի տեղակալները։

Ինչպես տեղեկացրին ը Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունից, քննարկվել են Հարկադիր կատարումն ապահովող ծառայության 2022 թվականի առաջին կիսամյակում իրականացված հիմնական միջոցառումների վերաբերյալ առանձին հաշվետվությունները:

«Բաժինների ղեկավարները զեկուցել են հաշվետու ժամանակահատվածում իրենց բաժնի կողմից արված աշխատանքների արդյունքները, արձանագրված ցուցանիշները, բաժիններում առկա խնդիրներն ու դրանց լուծմանն ուղղված առաջարկները։
Խորհրդակցությունների ժամանակ Գլխավոր հարկադիր կատարողի կողմից տրվել են մի շարք հանձնարարականներ՝ միտված Ծառայության բնականոն գործունեության արդյունավետության շարունակական բարձրացմանը։ Մասնավորապես ցուցումներ են տրվել ֆիզիկական անձանց մատուցվող ծառայությունների որակի, ֆիզիկական անձանց օգտին կայացված դատական ակտերի փաստացի կատարման ցուցանիշների կտրուկ բարելավման, հայցի ապահովման կատարողական վարույթներով անհապաղ կատարողական գործողությունների կատարման և արդյունքների մասին դատարանների իրազեկումն ապահովելու, դատական ակտերի փաստացի կատարմանն ուղղված գործողությունների ակտիվացման, վարույթով իրականացված կատարողական գործողությունների լրիվության ապահովման, առանց բավարար հիմքերի կատարողական վարույթն ավարտելու պրակտիկայի բացառման ուղղությամբ, այդ թվում՝ պարտապան ֆիզիկական անձի հետախուզում հայտարարելու հիմքով բոլոր այն իրավիճակներում, երբ վարույթը կարող է շարունակվել պարտապանի բացակայության պայմաններում»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Ըստ աղբյուրի՝ շեշտվել է Ծառայությանը հասցեագրված դիմում-բողոքներին պատշաճ ժամկետում պատասխանելու գործընթացի վերահսկումն ու կազմակերպումն ապահովելու առաջնահերթ պահանջը։

Նշվում է, որ հանդիպում-խորհրդակցությունների ժամանակ քննարկվել են նաև հարկադիր կատարողների անհատական կատարողականի գնահատման մեթոդաբանության կատարելագործման, կիսամյակի ընթացքում տրված շրջաբերականների և հանձնարարականների հետ կապված հարցերը։ Առանձնահատուկ կարևորվել է Արդարադատության նախարարության վերահսկողական վարչության ուսումնասիրության ընթացքում հայտնաբերված թերություններն ու բացթողումները շտկելու, ինչպես նաև հարկադիր կատարողների ծառայողական պարտականությունների պատշաճ կատարման, մասնագիտական գիտելիքների կատարելագործման, կարգապահական խախտումներ ծնող պատճառների և դրանց նպաստող պայմանների վերացման և օրենսդրության պահանջների խստագույնս պահպանման ուղղությամբ հետևողական աշխատանքի ապահովումը։

Ամփոփելով Ծառայության կիսամյակային գործունեության արդյունքները՝ Գլխավոր հարկադիր կատարողը դրական է գնահատել բաժինների աշխատանքի արդյունքում արձանագրված ցուցանիշները, որոնք կարող են առավել բարելավվել հետևողական աշխատանքի և պատասխանատվության շնորհիվ։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան