Արտաքին 3 տարի առաջ - 20:16 29-07-2022

Հունաստանի վարչապետը խորհուրդ է տվել Թուրքիային մոռանալ նեօսմանյան երևակայությունները


Թուրք-հունական լարված հարաբերությունների համատեքստում Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը հարցազրույց է տվել CNN International հեռաուստալիքին, որտեղ անդրադարձել է նաև Թուրքիայի հետ ստեղծված իրավիճակին: Այս մասին գրում է Ermenihaber-ը։

«Ես հավատում եմ, որ նախագահ Էրդողանը ավելի լավ կծառայի իր ժողովրդին՝ կենտրոնանալով տապալված թուրքական տնտեսության աշխուժացման վրա, նեոօսմանյան երևակայությունները վերակենդանացնելու փոխարեն»,-ասել է նա:

Էգեյան ծովի կղզիների հետ կապված Հունաստան-Թուրքիա լարվածությության համատեքստում ավելի վաղ Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն ասել էր, որ այսուհետ իր համար չկա այնպիսի քաղաքական գործիչ, ինչպիսին Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսն է:

«Նրա (Միցոտակիսի – խմբ.) հետ հանդիպմանը մենք որոշեցինք, որ չենք խառնելու երրորդ երկրներին մեր հարաբերություններին, չնայած դրան, նա ԱՄՆ այցի ժամանակ ասաց այն ամենը, ինչ կարելի էր ասել Թուրքիայի դեմ՝ կոչ անելով Թուրքիային F-16 չտալ: Այս տարի մենք նախատեսում էինք ռազմավարական խորհրդի նիստ անցկացնել, բայց ինձ համար Միցոտակիսի նման քաղաքական գործիչ չկա, ես նրա հետ չեմ հանդիպի», – ասել էր Էրդողանը:

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով