Ավելին 4 տարի առաջ - 18:21 29-07-2022

Մոսկվայում հանրակացարանի հրդեհի հետևանքով 8 մարդ է զոհվել

Մոսկվայի հարավ-արևելքում գտնվող Ալմա-Ատինսկայա փողոցում հրդեհ է բռնկվել բազմահարկ շենքում գտնվող հանրակացարանում։ 8 մարդ զոհվել է, 3-ը՝ վիրավորվել, հայտնում է ԱԻՆ-ը։ Հրդեհը մարվել է 150 քմ տարածքում։

«Այնտեղ կային բազմաթիվ բնակիչներ, որոնց ժամանակին տարհանել են»,- ասել է ՏԱՍՍ-ի զրուցակիցը։ Նա մանրամասնել է, որ երեք տարհանվածներին բժիշկները զննում են։ Նրանք վիրավորվել են՝ վերին հարկերից ցած նետվելով, հայտնում է Baza տելեգրամյան ալիքը։

Հայտնի չէ, թե քանի մարդ է եղել հանրակացարանում։ Հրդեհի հավանական պատճառը համարվում է էլեկտրական սարքավորումների անսարքությունը, «ՌԻԱ Նովոստի-ին հայտնել են արտակարգ ծառայություններում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը