ԴԺՀ-ում գաղութի հրթիռակոծության հետևանքով 53 ուկրաինացի ռազմագերի է զոհվել
Եվս 75 մարդ վիրավորվել է, հայտնում են ինքնահռչակ հանրապետության իշխանությունները։ Դոնեցկի մարզի Ելենովկայում գիշերը հարձակման ենթարկված գաղութում պահվում էին ուկրաինացի ռազմագերիներ։
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը և ԴԺՀ-ի իշխանությունները մեղադրում են Կիևին գաղութը «HIMARS» հրթիռներով հարվածելու մեջ։ Ուկրաինայի իշխանությունները դեռ չեն մեկնաբանել իրավիճակը։