Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 13:55 29-07-2022

«Իրանք մեր հետ քրտնե՞լ են, մեզ ապրա՞նք են բերել, որ մեր ապրանքը տանելու են». փողոցային առևտրական

Երևանի քաղաքապետարանը շրջանառության մեջ էր դրել նոր օրինագիծ, որով փողոցում չթույլատրվող տեղերում վաճառվող ապրանքը կբռնագրավվի: «Բացօթյա վայրերում չթույլատրված առևտրի դեմ քաղաքային իշխանությունը պայքարում է տարիներ շարունակ: 2019-2022թթ. կազմվել է 3583 արձանագրություն՝ 80,000,000 դրամ տուգանքի չափով, բայց վճարվել կեսից էլ քիչը»,- ասվում էր քաղաքապետարանի հաղորդագրության մեջ։
Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը պարզաբանել էր, որ քաղաքապետարանն օրինախախտներին զգուշացնում է, տուգանում, սակայն ժամեր անց առևտրականները կրկին փողոց են դուրս գալիս: Փոխքաղաքապետն ընդգծել է, որ ապրանքի բռնագրավումը ծայրահեղ քայլ է, սակայն խնդրի լուծման միակ գործուն միջոցն է:

Այսօր արդեն փողոցային առևտրով զբաղվողները դժգոհում են՝ ասելով, որ իրենց տուգանում են ասում, որ ապրանքը տանեն, հակառակ դեպքում՝ կբռնագրավեն, առևտրականներն էլ ասում են, որ տարիներ շարունակ զբաղվել են այդ աշխատանքով, ինչը առանձնապես մեծ եկամուտ չի բերում, նրանք այդ աշխատանքով հազիվ կարողանում են իրենց ապրուստը վաստակել։ «30 տարի՝ 92 թվից, այ էսպես վառված՝ դրսերը ձմեռ-ամառ ծեծվել ենք, ջարդվել ենք, հայհոյել են։ Հիմա եկել են, 180 հազար դրամ ԴԱՀԿ-ում տուգանք կա։ ԱԺ-ում կնոպկա սեղմելու համար ստանում են 500-600 հազար դոլարներ, բայց ի վնաս ժողովրդին․ ես այսքան տարի դեռ մի օգուտ չեմ տեսել այդ ժողովում կնոպկա սեղմելուց։ Այսօր իմ քրտինքով եմ ապրում, եկել են քաղաքապետարանից, թաղապետարանից կերած խմած պուզատիները։ Աթոռը տեսնում են, էլ հասարակ մարդուն չեն տեսնում։ Թուրքի առաջ մաս-մաս հողերը տալիս են, ներսում ազգին մորթում են»,- Օragir.news-ի հետ զրույցում ասաց առևտրականներից մեկը ։
Մեկ այլ կին էլ, ով նորից զբաղվում էր փողոցային առևտրով, ասաց․ «Եկել ասոմ են ապրանքնեը այստեղից հավաքեք, հասարակական կազմակերպությունից գալիս են։ Այդ հասարակական կազմակերպությունը մեր հետ քրտնե՞լ է, մեզ ապրա՞նք է բերել, որ մեր ապրանքը տանելու է։ Գլուխը կջարդենք, հերիք եղավ արդեն, ինչքա՞ն կարելի է կուլ գնալ»։ Առևտրականները ասացին նաև, որ իրենց հարևանությամբ կառուցել են տաղավարներ, բայց թույլ չեն տալիս տեղափոխվել այնտեղ։

Ամենից շատ դիտված

22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:05 Ժորդան Բարդելան պահանջել է, որ Մակրոնը ներողություն խնդրի և հրաժարական տա
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում