Սպորտ 4 տարի առաջ - 22:50 28-07-2022

«Արարատ-Արմենիան» ցավալիորեն դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից

Կոնֆերենցիաների լիգայի խաղարկության որակավորման 2-րդ փուլի պատասխան խաղում «Արարատ-Արմենիան» հյուրընկալվել էր էստոնական «Պայդեին»։

Պարնու քաղաքում կայացած հանդիպման հիմնական ժամանակը գոլազուրկ ավարտ ունեցավ՝ 0։0։ Հայաստանի փոխչեմպիոնի ֆուտբոլիստները տարածքային և խաղային չնչին առավելություն ունեին։

Գոլ չէր գրանցվել նաև երևանյան խաղում, ուստի հանդիպումը շարունակվեց լրացուցիչ ժամանակում։ Հավելյալ 30 րոպեների առաջին կեսն ընթացավ տանտերերի, իսկ երկրորդը՝ հյուրերի առավելությամբ։

Դիմակայության հաղթողը որոշվեց 11-մետրանոց հարվածաշարով, որում ավելի դիպուկ գտնվեցին «Պայդեի» ֆուտբոլիստները։ Վճռորոշ եղավ Ջոնաթան Դուարտեի հարվածը, որից հետո մրցակցի դարպասապահը հետ մղեց գնդակը։

Վարդան Բիչախչյանի գլխավորած «Արարատ-Արմենիան» դուրս մնաց Կոնֆերենցիաների լիգայից։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա