Ներքին 4 տարի առաջ - 15:57 28-07-2022

Ադրբեջանի ԶՈՒ-ն տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ. ՀՀ ՊՆ


Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները հուլիսի 28-ին ժամը 12։00-ի սահմաններում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի ուղղությամբ։

Ինչպես հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարությունից, հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։
Հայկական կողմում տուժածներ չկան։

Ամենից շատ դիտված