Ներքին 4 տարի առաջ - 20:13 27-07-2022

Զարեհ Սինանյանը Կիպրոսում մասնակցել է Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացմանը

ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանն աշխատանքային այցով գտնվում է Կիպրոսում։ Նա Կիպրոսի նախագահական հանձնակատար Ֆոտիս Ֆոտիուի հրավերով մասնակցել է Կիպրական սփյուռքի համաշխարհային համաժողովի բացման արարողությանը։

Իր գործընկերոջ հետ առանձին հանդիպման ընթացքում Գլխավոր հանձնակատարն ընդգծել է, որ մեկ ամիս առաջ Հայաստան-Հունաստան-Կիպրոս սփյուռքի հարցերով եռակողմ հւշագրի կնքումից հետո սա ևս մեկ կարևոր առիթ է համագործակցության ուղղություններն ընդլայնելու համար։ «‎Հայկական և կիպրական սփյուռքները նախևառաջ դաշնակիցներ և բարեկամներ են։ Այս առումով գործակցության ուղղությունները բազմաթիվ են՝ մշակութային կապերից մինչև երիտասարդության միջև երկխոսություն և այլն»‎:

Ֆոտիս Ֆոտիուն նախ շնորհակալություն է հայտնել Զարեհ Սինանյանին հրավերն ընդունելու համար, ապա խոսել երկու պետությունների միջև սփյուռքի հարցերով գործացության առաջնահերթությունների և առաջիկա անելիքների մասին։

Հանդիպման ավարտին Գլխավոր հանձնակատարն իր կիպրացի գործընկերոջը հրավիրել է մասնակցելու Հայաստանում աշնանը կայանալիք Համաշխարհային հայկական գագաթնաժողովին։

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին