Ավտոմեքենան, որով ընթանում էր Ճապոնիայի նախկին վարչապետ Սինձո Աբեի այրին՝ Ակիե Աբեն, վթարի է ենթարկվել։ Ըստ «Asahi» հրատարակության՝ ոչ ոք չի տուժել։
Վթարը տեղի է ունեցել Տոկիոյում առավոտյան ժամը 08:45-ին։ Մեքենային, որի ներսում եղել են Ակիե Աբեն և մի քանի այլ թիկնապահներ, հարվածել է անվտանգության մեկ այլ մեքենա: Բախումը, ըստ նախնական տվյալների, տեղի է ունեցել այն պատճառով, որ անվտանգության երկրորդ մեքենայի վարորդը չի նկատել, թե ինչպես է առաջին մեքենան դանդաղեցրել ընթացքը՝ գիծը փոխելու համար։