Մամուլ 4 տարի առաջ - 12:39 25-07-2022

Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նվագախումբը կմասնակցի «Սպասկայա բաշնյա» փառատոնին

Հայաստանի զինված ուժերի Գլխավոր շտաբի նվագախումբը «Սպասկայա բաշնյա» միջազգային ռազմա-երաժշտական փառատոնի հյուրերին կծանոթացնի երկրի երաժշտությանը:

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է փառատոնի տնօրինությունը, նշելով, որ այն տեղի կունենա օգոստոսի 26 սեպտեմբերի 4-ը: Կազմակերպիչների տեղեկացմամբ՝ Հայաստանից փառատնի մասնակիցների ծրագրում տեղ կգտնեն ազգային երգեր եւ մոտիվներ:
Մասնավորապես, նվագախումբը կկատարի «Գարունը»` «Գայանե» բալետից (կոմպոզիտոր Առամ Խաչատրյան), «Ալաշկետրի քոչարի» ժողովրդական պարը՝ դուդուկի եւ դհոլի նվագակցությամբ եւ այլ գործեր:
«Բացի դրանից, Հայաստանից ժամանած կոլեկտիվը փառատոnի հյուրերի համար կնվագի «Ես արdեն տեսել եմ քեզ» երգը (երաժշտությունը` Շառլ Ազնավուրի) եւ «Իմ թանկագին մոսկվացիներ» երգը` «Պոկրովյան դարպասներ» կինոֆիլմից (երաժշտությունը Իսահակ Դունաեւսկու)»,- մանրամասնել են կազմակերպիչներն՝ ընդգծելով, որ նվագախումբը, փոխգնդապետ Հայկ Գրիգորյանի եւ դիրիժոր մայոր Արտակ Սիմոնյանի ղեկավարությամբ, ստեղծագործական սերտ կապեր Է պահպանում Հայաստանի երաժշտական եւ ստեղծագործական կոլեկտիվների, երիտասարդ հեղինակների եւ կատարողների հետ:
Հայաստանի զնված ուժերի Գլխավոր շտաբի նվագախումբն ստեղծվել Է 1992 թվականին: Այդ ժամանակվանից ի վեր այն մասնակցել Է 2000-ից ավելի միջոցառումների, որոնց թվում՝ 2008 թվականին Սանկտ Պետերբուրգի Զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին, Էկշե քաղաքի Զինվորական նվագախմբերի միջազգային փառատոնին (Շվեդիա, 2010 թվական): 2019 թվականի փետրվարին նվագախումբն ապահովել Է Աբու Դաբիի (Արաբական Միացյալ Էմիրություններ) IDEX 2019 սպառազնությունների միջազգային ցուցահանդեսի երաժշտական նվագակցությունը:
Առաջին անգամ «Սպասկայա բաշնյա» փառատոնին նվագախումբը մասնակցել Է 2017 թվականին, երկու տարի անց կոլեկտիվը դարձել Է «Սպասկայա բաշնյան Սախալինում» փառատոնի մասնակիցը:
Փառատոնը տեղի կունենա Մոսկվայի Կարմիր հրապարակում:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի