Արտաքին 3 տարի առաջ - 14:37 24-07-2022

Լավրովը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահի հետ

Եգիպտոս կատարած այցի ընթացքում ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Կահիրեում հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթահ Աս-Սիսիի հետ։ Հանդիպումը տեղի է ունեցել «Իթթիհադիա» պալատում։

Այնուհետև ռուս նախարարը մտադիր է բանակցություններ վարել Եգիպտոսի իր գործընկեր Սամեհ Շուքրիի հետ։

Ավելի վաղ, Եգիպտոս կատարած իր այցի մասին հայտարարելով, ՌԴ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն այդ երկիրն անվանել էր Ռուսաստանի խոշորագույն առևտրատնտեսական գործընկերը Աֆրիկայում։ Եգիպտական ​​շուկայում գործում է 470 ռուսական ընկերություն (2022 թվականի դրությամբ)։ Անցյալ տարվա արդյունքներով երկու երկրների միջև ապրանքաշրջանառությունը կազմել է 4,8 մլրդ դոլար (աճը՝ 4%)։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում