Միտք Ներքին 3 տարի առաջ - 09:54 24-07-2022

Վարդավառ. պահպանածն ու մոռացածը

Երևանում և հարթավայրային մարզերում Վարդավառն ավելի շատ համարվում է մանկական տոն, երեխաները հենց այդպես էլ ասում են. «ջրոցի խաղալ» կամ «Վարդավառ խաղալ»: Հավանաբար մեր ամենաուրախ տոնն է: Իսկ լեռնային շրջաններում դեռևս պահպանվում է տոնի որոշ ծիսական ավանդույթներ՝ հեթանոսականն ու քրիստոնեականը միահյուսված: Վերհիշելով համեմատենք մեր պահպանածն ու մոռացածը:

Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, Հայ Առաքելական Եկեղեցու հինգ տաղավար տոներից է, որ նշվում է Զատիկից 14 շաբաթ կամ 98 օր հետո: Սակայն Վարդավառը նախ հեթանոսական տոն է, որը կապված էր Աստղիկ և Անահիտ աստվածուհիների պաշտամունքի, Ամանոր-Նավասարդի հետ։ Վաղնջական ժամանակներից հուլիս ամսին, դաշտային հիմնական աշխատանքներն ավարտելուց և հացահատիկը հավաքելուց հետո ընդունված սովորություն էր մեծ տոնախմբություն կազմակերպել՝ օրհնելով և զոհաբերորություններ անելով դաշտը հովանավորող աստվածներին։ Գառ են զոհաբերել ջրերի ակունքների մոտ՝ մեծարելով ջուրը հովանավորող ուժերին։ Այդ ավանդույթը մինչ օրս պահպանվում է լեռնային շրջաններում:

Ալիշանի կարծիքով, վարդավառ բառը ծագել է «վարդ» արմատից և կապված է Աստղիկ դիցուհու պաշտամունքի հետ։ Ալիշանը նաև կարծում էր, որ Վարդավառի ծագումը առնչվում էր Նոյան տապանի և Համաշխարհային ջրհեղեղի ավանդության հետ։ Երբ Նոյ Նահապետը, ջրհեղեղից փրկվելով, հասնում է Մասիսի գագաթը և այնտեղից իջնում Նախիջևան՝ այդ օրվանից էլ սկսվում է հայոց Նավասարդ կոչվող ամիսը։ Որպեսզի ջրհեղեղի հիշատակը անմոռաց մնար, Նոյը որդիներին պատվիրեց՝ իրար վրա ջուր լցնել։

Ընդհանրացված սովորույթ էր, որ մինչև Վարդավառ խնձոր չուտեին․ տարվա առաջին խնձորը ուտում էին Վարդավառին, ինչպես առաջին խաղողը ուտում էին Խաղողօրհնեքի տոնին։ Երիտասարդները Վարդավառի շաբաթ երեկոյան դեզեր էին սրքում և մութն ընկնելուն պես սկսում հերթով վառել այդ դեզերը՝ մինչև լուսաբաց բոլորելով կրակի շուրջը, որոնց մեջ խորովում էին ուտելի առաջին խնձորները։ Այդ սովորույթը պահպանվել է մինչ օրս: Իմ պատանության տարիներին Հրազդանի սարերում ես այդ ծեսի մասնակիցն եմ եղել: Սակայն այն տարբերությամբ, որ մենք խնձորի փոխարեն կարտոֆիլ էինք խորովում:

Իսկ քրիստոնեական ավանդույթի համաձայն այդ օրը Հիսուս Քրիստոսը Պետրոս, Հակոբ և Հովհաննես առաքյալների հետ բարձրանում է Թաբոր լեռան վրա՝ աղոթելու։ Տապից ու հոգնածությունից առաքյալները քնում են, իսկ աղոթող Քրիստոսի վրա լույս է իջնում, նրա դեմքն արևի նման պայծառանում է, իսկ հագի զգեստը ձյունի նման ճերմակում այնպես, որ ամբողջ լեռը ողողվում է լույսով։ Այդ փայլից առաքյալներն արթնանում են և ականատեսը դառնում Քրիստոսի «Պայծառակերպության» և «Այլակերպության» հրաշքի։

Հայ եկեղեցին, Գրիգոր Ա Լուսավորչի կարգադրությամբ, նախկինում տոնել է հայկական տոմարի տարեգլխին, Նոր տարվա առաջին օրը՝ Նավասարդ ամսվա 1-ին, որ համապատասխանում է օգոստոսի 11-ին։ Իսկ կաթողիկոս Մովսես Բ֊-ն 6-րդ դարում Պայծառակերպության տոնը մտցրեց Զատկի տոների շրջանի մեջ և նշանակեց Համբարձման տոնից հետո 7-րդ կիրակի օրը։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ