Ավելին 3 տարի առաջ - 23:45 23-07-2022

52-ամյա Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է նստատեղի համար նախատեսված կրեմի գովազդում

52-ամյա երգչուհի և դերասանուհի Ջենիֆեր Լոպեսը նկարահանվել է կոսմետիկայի JLo Beauty ապրանքանիշի նստատեղի համար նախատեսված կրեմի գովազդում։ Տեսանյութը հրապարակվել է ապրանքանիշի սոցցանցի պաշտոնական էջում։

Ջենիֆեր Լոպեսը հայտարարել է մարմնի խնամքի միջոցների սեփական շարքի թողարկման մասին։ Առաջին ապրանքը, որը հասանելի կլինի գնորդներին փոփ աստղի ծննդյան օրը՝ հուլիսի 24-ին, նստատեղի համար նախատեսված կրեմն է: Այս մասին երգչուհին խոսել է սոցցանցում և համապատասխան գովազդային հոլովակ է հրապարակել։ Կադրում 52-ամյա Ջեյ Լոն պարում է միանգամից մի քանի լողազգեստով՝ ցուցադրելով ձիգ կազմվածքը և մերկ կեցվածք է ընդունում արևադարձային ջունգլիներում՝ ծածկվելով տերևներով։

Հուլիսի 16-ին Ջենիֆեր Լոպեսն ամուսնացել է Բեն Աֆլեքի հետ՝ իրենց առաջին նշանադրությունից 20 տարի անց։ Զույգն ամուսնական ճամփորդության է մեկնել Փարիզ դերասանի դուստրերի՝ 16-ամյա Վիոլետի և 13-ամյա Սերաֆինայի հետ, որոնց մայրը դերասանուհի Ջենիֆեր Գարներն է։

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
09:12 9-րդ գիշերն անընդմեջ. ԱՄՆ-ն նոր լայնամասշտաբ հարվածներ է հասցրել Իրանին
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի