Արտաքին 4 տարի առաջ - 21:58 23-07-2022

Ուկրաինան չի կարող հաղթել, նոր ռազմավարություն է անհրաժեշտ․ Օրբան

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Եվրամիությանը կոչ է արել ռուս-ուկրաինական պատերազմի հետ կապված նոր ռազմավարություն մշակել։ Նրա խոսքով, Մոսկվայի դեմ ԵՄ սահմանած պատժամիջոցները չաշխատեցին, եւ Ուկրաինան Ռուսաստանի հետ պատերազմում հաղթելու շանսեր չունի։

Ռումինիա կատարած այցի ժամանակ Օրբանի ասած խոսքերը մեջբերում է Reuters-ը։ Հունգարիայի վարչապետի խոսքով, նոր ռազմավարությունը պետք է կենտրոնանա խաղաղ բանակցությունների վրա, այլ ոչ թե մարտի դաշտում հաղթանակ տանելու։

Օրբանի խոսքով, Ուկրաինայի նկատմամբ Արևմուտքի ներկայիս ռազմավարությունը կառուցված է «չորս կետերի» վրա՝ վստահություն, որ Արևմուտքի մատակարարած զենքը Կիևին կօգնի հաղթել մարտի դաշտում, վստահություն պատժամիջոցների արդյունավետության հարցում և որ դրանք ավելի շատ կվնասեն Ռուսաստանին, քան Եվրոպային, և համոզմունք, որ Արևմուտքի գործողություններին կաջակցի ողջ աշխարհը։ Ինչպես հայտարարել է Հունգարիայի վարչապետը, պատժամիջոցների արդյունքը եղել է միայն էներգակիրների գների աճը և քաղաքական անկայունությունը, իսկ Ուկրաինայի հաղթանակն անհնար է «պարզապես այն պատճառով, որ ռուսական բանակն ունի ասիմետրիկ գերազանցություն»։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է