Ուղիղ եթեր
Արտաքին 4 տարի առաջ - 21:36 23-07-2022

Ուկրաինական հակամարտության վերահսկողությունից դուրս գալը կփոխի աշխարհը․ Foreign Affairs

Foreign Affairs ամերիկյան պարբերականի հոդվածում խոսվում է Ուկրաինայի և Ռուսաստանի միջև հակամարտության երկարատև լինելու ակնհայտության մասին։ Մնացած երկրները, ըստ հոդվածագիրների, պետք է սովորեն ապրել նոր աշխարհում։ Նրանք բացահայտել են նաև, թե ինչ է սպասվում աշխարհին ուկրաինական հակամարտության վերահսկողությունից դուրս գալու դեպքում։

Ռուս-ուկրաինական հակամարտության բարդության և դրանում երրորդ երկրների մեծ ներգրավվածության պատճառով մեծ է լայնամասշտաբ պատերազմի վտանգը, նշում են հեղինակները։ Եվ հիմա ոչինչ չի կարող օգնել վերահսկելու իրադարձությունների զարգացումը։

«ՄԱԿ-ը չեզոք, իսկ Եվրամիությունն Ուկրաինայի հետ նույն կողմում է»,- նշում են լրագրողները։ Ընդ որում, ԱՄՆ-ն «ի վիճակի չէ պատերազմն ավարտել իր պայմաններով, ինչպես և Ռուսաստանը, և Ուկրաինան»։

Իսկ հակամարտությունը «պոտենցիալ տոքսիկ» է դառնում՝ նույնիսկ ՌԴ-ի և ԱՄՆ-ի նախագահների ընդհանուր ցանկությունը չի կարող լայնամասշտաբ պատերազմը կանխելու երաշխիք հանդիսանալ։

Եվ իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից «նույնիսկ եթե կողմերից և ոչ մեկը միտումնավոր սրման չգնա», գրում են հեղինակները։ Ընդ որում, նրանք նշում են, որ ուկրաինական հակամարտության գագաթնակետը դեռ առջևում է։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները