Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 16:23 23-07-2022

Ոչ մի կապ չունի` Նիկոլից խաբված ընտրող ես, թե՞ գաղափարական ընդդիմադիր. Արտակ Զաքարյան

Նիկոլիզմը և թավշյա խուլիգանությունը ծանր դաս եղավ մեր ժողովրդի համար, ինչը մինչև վերջ դեռ չենք յուրացրել: Այս մասին ֆեյսբուքում գրել է ՀՀ նախկին ՊՆ փոխնախարար Արտակ Զաքարյանը:

«Միասնականության, քաղաքական առողջ մտքի, հայրենասիրության և պրոֆեսիոնալիզմի համար անհնարին ոչինչ չկա:
Մեզ միավորվել է պետք, այլապես, ոչ մի շանս չենք ունենա դուրս գալ այս ողբալի վիճակից և վերածնվել: Հայտնի խոսք է` հայերի թիվ մեկ թշնամին հենց հայերն են: Մեր թշնամիները բազմաթիվ անգամներ ասել են. «Հայերի դեմ պետք չի կռվել՝ նրանց պետք է մասնատել ու իրար հետ կռվացնել»:

Մեր բոլոր կորուստների ու համազգային դժբախտությունների պատճառը եղել է ներքին պառակտվածությունը: Այսօր արդեն պետք է վերջ դնել բոլոր տիպի տարաձայնություններին ու միավորվել ազգային ուժերի, ազգային շահերի շուրջ: Որովհետև, ժամանակակից աշխարհում միայն համազգային առաջնահերթություններով է հնարավոր գտնել Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությունը պահելու, Արցախի Հանրապետության անվտանգությունն ու երկարակեցությունն ապահովելու, ինչպես նաև հայության գոյաբանական և ինքնության հարցերի լուծումը:

Սա հայտնություն չէ, այլ պատմական տխուր ճշմարտություն:
Արցախն իր գոյությամբ կայունացնում էր մեր անվտանգությունը, հենց թուլացավ՝ ռիսկերն ի հայտ եկան: Այսօր էլ հետևողականորեն թուլացվում է Հայաստանի անվտանգությունը, ինչը սպառնալիք է բոլոր հայերի համար: Ոչ մի կապ չունի նիկոլից խաբված ընտրող ես ես, թե՞ գաղափարական ընդդիմադիր: Միևնույն է, հավասարապես տուժվելու ենք բոլորս: Զոհվելու, ունեցվածք ու կեցավայր են կորցնելու և՜ «նիկոլականները», և՜ անտարբերները, և՜ ընդդիմադիրները: Ցավոք այդպիսի իրավիճ են ստեղծել այսօրվա կապիտուլյացված իշխանությունները: Այդ պատճառով են նրանք մեղադրվում դավաճանության ու Հայրենիքն անընդհատ վտանգի ենթարկելու մեջ:

Սառը ուղեղով և առողջ բանականությամբ ապրելու և գործելու ժամանակներ են աշխարհում: Չարդարացված էմոցիաները նույնքան վտանգավոր են, որքան միմյանց դեմ գործելու նեղ խմբային շահերը:

Անցյալի դեմ անիմաստ «պայքարողները» չեն հասկանում, որ այդ կերպ խորացնում են ներազգային բարոյական ճգնաժամը և վտանգում են իրենց երեխաների ճակատագիրը: Ոչ անցյալի թերությունները պետք է արդարացնել, ոչ էլ ներկայի ողբերգությունը: Այսօր անհրաժեշտ է մտածել բացառապես ապագայի մասին: Մտածել ու գործել է պետք բացառապես միավորված` դուրս մղելով մեր մեջ եղած ատելությունը, պառակտումներն ու դրանց հեղինակներին:

Նիկոլիզմը և թավշյա խուլիգանությունը ծանր դաս եղավ մեր ժողովրդի համար, ինչը մինչև վերջ դեռ չենք յուրացրել:
Քաղաքականությունը` հնարավորի արվեստն է: Այն պետք է վերցնել դավաճանների ու նրանց շրջապատող տգետների ձեռքից և վերադարձնել իրական քաղաքական գործիչներին: Եվ կտեսնենք, որ միասնականության, քաղաքական առողջ մտքի, իսկական հայրենասիրության և պրոֆեսիոնալիզմի համար անհնարին ոչինչ չկա:

Վաղը, մյուս օրը Հայաստանն ու Արցախը չեն ունենա այնպիսի` նույնիսկ ամենածանր խնդիրներ, որոնք հնարավոր չէ լուծվել: Դրա համար առաջին հերթին անհրաժեշտ է միասնականություն, ազգային համերաշխություն ինչպես նաև նվիրյալ, բանիմաց ու հեռատես ազգային իշխանություններ»:

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին
21:10 Նիկի Մինաժը՝ Սպիտակ տան ուշադրության կենտրոնում․ ինչո՞ւ են խոսել նրա հնարավոր նշանակման մասին
12:40 Մաղթում եմ, որ բոլոր ծնողները զգան այս երանությունը. Վահան Քերոբյան
19:27 Գեղարքունիքում «BMW»-ի վթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված 26-ամյա կինը մահացել է
21:47 Անտառի «վերքերը». ադրբեջանցիները զավթել են Շիկահողի արգելոցի մոտ 1/6 մասը. Հետք
21:12 Արարատի համայնքապետը սպառնում է դատի տալ «Ուժեղ Հայաստան»-ի անդամին՝ Տիգրանաշենի խաղահրապարակի պատճառով
21:34 Կրակոցներ, ենթադրյալ սպառնալիքներ և ամուսնալուծություն․ նոր մանրամասներ Ջիգանի ու Սամոյլովայի շուրջ