Ներքին 4 տարի առաջ - 15:30 23-07-2022

Եկել ես՝ կրթություն ստանաս, որ ի՞նչ անես

Սոցցանցերում արդեն մի քանի օր՝ քննարկվում է համալսարանների տխուր իրավիճակը․ բանն այն է, որ համալսարաններում այս տարի շատ քիչ դիմորդ կա։ Օրինակ՝ ԵՊՀ-ում 1500 հատկացված տեղի համար դիմել է 756 դիմորդ, որոնցից ընդունվել է ընդամենը 476-ը։ Նույն իրավիճակն է նաև հանրապետության մյուս բուհերում։ Պատճառը, թե ինչու են դիմորդները, այսինքն՝ կրթություն ստանալու ցանկություն ունեցողները, այսքան քիչ, դժվար է ասել, սակայն ենթադրություններ անել կարելի է։

Երկրի ղեկավարի կողմից կառավարության նիստի ընթացքում, ի լուր ժողովրդի և աշխարհի, հայտարարվել է, որ նորաբաց պարեկային ծառայության շարքերը համալրելու համար ամենևին էլ պետք չէ բարձրագույն կրթություն ունենալ։ Վարչապետը չի ասել, որ բարձրագույն կրթությունը ցանկալի է, այն կդիտվի առավելություն կամ որևէ այլ բան, այլ ասել է, որ բարձրագույն կրթությունը պարտադիր չէ, իսկ պարեկները Հայաստանի համար բավականին բարձր աշխատավարձ են ստանում՝ 300 հազար և ավել։ Ինքը՝ վարչապետը, ևս չունի կրթություն։ Այդ դեպքում ինչո՞ւ ժամանակ, նյարդեր, ֆինանսներ ծախսել ու կրթություն ստանալ։

ԱՄՆ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Լիլիթ Մակունցը կրթությամբ բանասեր է, արտգործնախարար Արարատ Միրզոյանն ու պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պատմաբան են, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը իրավաբան է, և այսպես շարունակ։ Ի՞նչ իմաստ ունի ինչ-որ մասնագիտություն սովորել, եթե այդ աշխատանքով հետո պետք է զբաղվեն այդ ոլորտից ոչ մի գիտելիք չունեցողները։ Այս պահին Ազգային ժողովում կա իշխող խմբակցության պատգամավոր՝ Գայանե Եղիազարյանը, որը ստանում է աստղաբաշխական աշխատավարձ, պարգևավճարներ, հավելավճարներ, գրպանի փող ու էլի հազար ու մի վճարներ, սակայն չունի կրթություն, նա ընդամենը հանրակրթական դպրոց է ավարտել։

Հարց է առաջանում՝ «կրթություն ստանաս, որ ի՞նչ անես»։ Չէ՞ որ մասնագիտական առաջխաղացման, լավ ապրելու, փեշով փողեր ստանալու համար քեզնից ո՛չ կրթություն է պահանջվում, ո՛չ էլ կենսագրություն, միայն հավատարմություն՝ առ «փրկիչ»։ Իհարկե, սույն անձանց աշխատավարձերն ու պարգևավճարները ժամանակին տալու համար անհրաժեշտ են որոշակի թվով քաղծառայողներ, մասնագետներ, այսինքն՝ գրանցված աշխատողներ, որոնք պետք է հարկ վճարեն պետությանը՝ պարգևավճարների ֆոնդը ապահովելու համար։ Հենց այդքան մարդ էլ ընդունվում է համալսարան։ Այսպիսով կարելի է ասել, որ վերջապես համալսարանները սկսեցին իրենց կրթական ծրագրերը կազմել և իրականացնել աշխատաշուկայի պահանջարկին համապատասխան։ Այս խոստումը ևս կառավարությունը կատարել է 100 տոկոսով։

Ամենից շատ դիտված

13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան