Արտաքին 3 տարի առաջ - 12:44 23-07-2022

Գերմանիայի էներգետիկ քաղաքականությունը ԵՄ-ն Ռուսաստանի պատանդն է դարձրել․ The Telegraph

Բրիտանական The Telegraph թերթը մեղադրել է Գերմանիային, նշելով, որ նրա էներգետիկ քաղաքականությունն ու Մոսկվայի հետ հարաբերություններում անվճռականությունը Եվրամիությունը դարձրել են Ռուսաստանի պատանդ։

Հոդվածում նշվում է, որ գազը, որը կգա աշխատանքը վերսկսված «Հյուսիսային հոսքի» միջոցով, բավարար չի լինի գալիք ձմռան լիարժեք մատակարարման համար, իսկ Եվրոպան չունի այն փոխարինող այլընտրանքային մատակարարներ։

Հեղինակը նշել է, որ Գերմանիան ճնշում է գործադրել Կանադայի վրա՝ Գազպրոմին վերադարձնելու պատժամիջոցների պատճառով հետաձգված տուրբինը։ Լրագրողի կարծիքով, այս զիջման հետևում կանգնած է Եվրամիության ամենամեծ տնտեսությունը, քանի որ մատակարարումների դադարեցման դեպքում այն ​​բախվում է առնվազն 6% կրճատման։

Հոդվածում ասվում է, որ եթե Ռուսաստանն այս ձմռանը դադարեցնի մատակարարումները, Եվրամիությունը կդառնա շատ ավելի «միայնակ» և պառակտված դաշինք, քան իր պատմության ցանկացած այլ ժամանակաշրջանում:

«Նա, ինչպես երբևէ, հեռու է Ուկրաինայում ռուսական հատուկ գործողությանը Արևմուտքի արձագանքը առաջնորդելուց, ինչպես ի սկզբանե պնդում էր Բրյուսելը, քանի որ այժմ նա Կրեմլի պատանդն է», - եզրափակել է նյութի հեղինակը:

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում