Արտաքին 3 տարի առաջ - 10:14 23-07-2022

Զելենսկին մերժում է զինադադարի հաստատման հնարավորությունը՝ առանց տարածքների վերադարձի


Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին կարծում է, որ Ռուսաստանի հետ ցանկացած զինադադար, որը չի նախատեսում ներխուժման ժամանակ ՌԴ-ի կողմից գրավված տարածքների ազատում, Մոսկվան կօգտագործի վերախմբավորելու և ուժեր հավաքելու համար, որպեսզի շարունակի պատերազմը։

Այս մասին Զելենսկին հայտարարել է Wall Street Journal (WSJ) ամերիկյան հպարբերականին տված հարցազրույցում։ Նա Մոսկվայի հնարավոր պահվածքը բնութագրել է այսպես. «Սա կաշալոտ է, որը խժռել է երկու շրջան և հիմա ասում է՝ եկեք սառեցնենք հակամարտությունը։ Հետո երկու-երեք տարի կհանգստանա, ևս երկու շրջան կուլ կտա ու նորից կասի՝ եկեք սառեցնենք հակամարտությունը։ Եվ այսպես շարունակվելու է անվերջ: Հարյուր տոկոս»։

Նկարագրելով Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիան՝ Զելենսկին կրկին դիմել է «կենդանական» փոխաբերությունների. «Պուտինը պիթոնի պես բերանը բացեց՝ մտածելով, որ մենք նապաստակ ենք, որին կուլ կտա։ Բայց պարզվեց, որ մենք ամենևին էլ նապաստակ չենք, և հիմա նա կանգնած է պայթելու վտանգի առաջ։

Ուկրաինայի նախագահի խոսքով՝ իր երկրի քաղաքացիները համոզված են, որ Ռուսաստանի հետ ցանկացած զինադադար կամ տևական խաղաղություն անհնար է առանց օկուպացված տարածքների վերադարձի։ WSJ-ն իր հոդվածում մեջբերում է Ուկրաինայում այս պարբերականի պատվերով անցկացված հարցման տվյալները, որոնց համաձայն՝ հարցվածների 89%-ը դեմ է արտահայտվել խաղաղ համաձայնագրին, որն իրենց երկրից տարածքային զիջումներ կպահանջի։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
22:30 Առանձնատուն, մեքենաներ, խոշոր ավանդներ, թանկարժեք գաղտնի գնում, 73 մլն եկամուտ․ Փաշինյանների ընտանիքի ունեցվածքը
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
20:00 Պատմական պահը․ ՍԴ-ն կանկախանա՞, թե՞ կմնա ՔՊ-ի կցորդը
18:00 ԱԱԾ նախկին պետի որդու ընկերության 672 մլն-անոց գույքն ու կուտակված պարտքերը
13:00 Ռոմանոս Պետրոսյանի ղեկավարման արդյունքը. ՀԷՑ-ի հասույթը նվազել է 4.2 միլիարդ դրամով
21:00 Պաշտոն կստանա՞ արդյոք Ալեն Սիմոնյանը. հարցում