Արտաքին 4 տարի առաջ - 23:07 22-07-2022

Ռուսաստանը չի օգտվի ուկրաինական նավահանգիստների բաց լինելուց․ Շոյգու

Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն մի քանի հայտարարություն է արել Ստամբուլում ստորագրված ուկրաինական հացահատիկի արտահանման արգելափակման մասին համաձայնագրի վերաբերյալ։

Նա հայտարարել է, որ համաձայնագրի պայմաններով Ուկրաինան երաշխավորում է իր տարածքային ջրերով նավերի անցման անվտանգությունը։ «Ուկրաինայի տարածքային ջրերում անվտանգությունը, ներառյալ ականազերծումը, պետք է ապահովի Կիևը»,- ասել է ռուսաստանցի նախարարը։

Նա կրկին խոստացել է, որ ռուսական նավերը չեն հարձակվի բացված ուկրաինական նավահանգիստների վրա։

«Ռուսաստանը պարտավորություններ է ստանձնել, որոնք բավականին հստակ շարադրված են այս փաստաթղթում։ Մենք չենք օգտվի այն հանգամանքից, որ նավահանգիստները կբացվեն ու կականազերծվեն։ Ընդ որում, նշված է շատ կոնկրետ ժամկետ, ավելի ճիշտ՝ ժամկետ, որի ընթացքում այս ամենը պետք է արվի»,-ասել է Շոյգուն։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
12:52 2026 թվականի հունվարի 1-ից Հայաստանից 908 տոննա ծաղիկ է արտահանվել 30 երկիր. ԱԳՄԱՆ խոսնակ
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը