Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 4 տարի առաջ - 18:28 21-07-2022

Ես այս պահին չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալներ․ ԵՄ դեսպան

Հայաստանում Եվրամիության դեսպան Անդրեա Վիկտորինից Oragir.news-ը հետաքրքրվեց, թե իր կարծիքով՝ ով է պատասխանատու դատարանի դահլիճում պորոդյուսեր Արմեն Գրիգորյանի մահվան համար։

Հիշեցնենք, որ մոտ 1 շաբաթ առաջ կալանքի մեջ գտնվող մահացավ Արմեն Գրիգորյանը, որին մեղադրանք էր առաջադրվել խոսք հնչեցնելու համար, ուշագնաց եղավ դատական նիստերի դահլիճում, ապա մահացավ։

Դեսպանը հորդորում է՝ շուտափույթ եզրահանգումներ չանել․

«Ես ինչքանով որ տեղեկացված եմ, նա սրտի խնդիր ուներ, ես այդքանը գիտեմ և գիտեմ, որ նա ձերբակալված էր մինչ այդ։ Ես արդեն ասել եմ և կրկնում եմ, որ նախնական կալանքի փուլում պետք է տարբեր ծառայությունների մշտական հասանելիություն լինի՝ նրանց առողջության պահպանման առումով»,- պատասխանեց Վիկտորինը։

Նրան հարցրինք, թե ինչ է տեղի ունենում Եվրոպական երկրներում, երբ նման դեպք է տեղի ունենում․

«Նմանատիպ դեպքերում Եվրոպական միությունում, իհարկե, հետաքննություն է իրականացվում։ Հետաքննության արդյունքները պարզ կլինեն, դա այն է, ինչ ինձ ասաց արդարադատության փոխնախարարը, մենք բոլորս սպասում ենք հետաքննության արդյունքներին, նույնը կլինի նաև Հայաստանում։ Եկեք սպասենք, եկեք արագ եզրակացությունների չհանգենք»,- պատասխանեց Վիկտորինը։

Գերմանացի դիվանագետից հետաքրքրվեցինք նաև, թե ինչ է կարծում՝ այժմ Հայաստանում կա՞ն բանտարկյալներ՝ նկատի ունենալով, որ բողոքի զանգվածային ցույցերից հետո շատերը դեռ կալանքի տակ են։ Վիկտորինի կարծիքով՝ այս պահին քաղբանտարկյալներ չկան․

«Ես այս պահին չեմ կարող ասել, որ Հայաստանում կան քաղաքական բանտարկյալի կարգավիճակ ունեցող անձինք։ Իհարկե, կան կալանավորվածներ, նրանցից որոշ մարդիկ արդեն ազատվել են, բայց եկեք արագ եզրակացությունների չհանգենք, եկեք սպասենք, տեսնենք՝ ինչ որոշումներ կկայացվեն»,- պատասխանեց Վիկտորինը։

Ամենից շատ դիտված

23:05 Գոռ Հակոբյանը պատմել է որդու բուժման ընթացքի և ընտանիքի անցած ճանապարհի մասին
17:30 Էդ ի՞նչ հարցազրույցներ ես տալի․ Հարկադիրի ավագ կատարողը հայհոյել և մի քանի հոգով բռնության են ենթարկել Նորագավիթի բնակչին
19:00 ՔՊ-ն պարտվել է. քամելեոններն են հաղթել ՏԻՄ ընտրություններում
18:39 Հալաբյան փողոցում թիթեղների տակից գտնված փոքրիկին չեն որդեգրել. ՆԳՆ-ն ու ԱԲՆ-ն մանրամասնում են
22:27 Էլիզ Մելիքյանի լուսանկարը հարցեր է առաջացրել․ ո՞վ է փոքրիկը նրա կողքին
22:34 Զելենսկին ստորագրել է ռազմական դրությունը և զորահավաքը երկարաձգելու մասին օրենքները
20:21 Երևան-Գյումրի ավտոճանապարհին բախվել են քարով բարձված «Զիլ» բեռնատարը և «Toyota Camry»-ն․ կա վիրավոր
19:37 Ավտովթար՝ Լոռու մարզում․ բախվել են «Opel Zafira»-ն, «Chevrolet»-ը և «ՎԱԶ 2106»-ը․ կա վիրավոր
16:25 Գեղարքունիքում քարերով բեռնված «ԶԻԼ»-ը բախվել է խոշոր եղջերավոր անասունին․ կենդանին սատկել է
23:20 ԵՄ անդամակցության հայտ է պետք ներկայացնել, որ Բելառուսի չվերածվենք. Արամ Սարգսյանը՝ Փաշինյանին