Ներքին 4 տարի առաջ - 17:25 21-07-2022

Շվեյցարիայի նորանշանակ դեսպանն իր հավատարմագրերն է հանձնել Վահագն Խաչատուրյանին

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանում Շվեյցարիայի Համադաշնության նորանշանակ դեսպան Լուկաս Ռոզենկրանցը:

Նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորել է դեսպանին, մաղթել արդյունավետ աշխատանք և համոզմունք հայտնել, որ նա իր երկարամյա մասնագիտական կարողությունները լավագույնս կօգտագործի մեր երկու երկրների հարաբերություններն ավելի ամրապնդելու և զարգացնելու համար։

Նախագահը նշել է, որ այս տարի լրանում է Հայաստանի և Շվեյցարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը և այս երեք տասնամյակների ընթացքում հայ-շվեյցարական հարաբերություններն աչքի են ընկել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությամբ և սերտ համագործակցությամբ բազմաթիվ ոլորտներում: Նախագահի խոսքով՝ Հայաստանի անկախությունից ի վեր մեր երկրի համար դժվարին պահերին հայ ժողովուրդը մշտապես զգացել է Շվեյցարիայի աջակցությունն ու օգնությունը: Նախագահը նաև բարձր է գնահատել Շվեյցարիայի զարգացման և համագործակցության գործակալության աշխատանքը, որը Հայաստանում տարբեր ծրագրեր է իրականցնում՝ մասնավորապես գյուղատնտեսության և կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտներում։

Դեսպան Լուկաս Ռոզենկրանցը նշել է, որ մեծ պատիվ է իր երկիրը ներկայացնել Հայաստանում և իր պաշտոնավարման ընթացքում կանի հնարավորն՝ արդեն իսկ գոյություն ունեցող բարձր մակարդակի հարաբերություններն առավել ամրապնդելու և ընդլայնելու համար: Դեսպանի խոսքով՝ փոխշահավետ համագործակցության մեծ ներուժ կա առևտրի, բարձր տեխնոլոգիաների, գիտության, կրթության ոլորտներում, և Շվեյցարիան պատրաստակամ է կրկնապատկել առկա ծրագրերի քանակը՝ մասնավորապես ուղղված գյուղատնտեսության զարգացմանը և կլիմայի փոփոխության դեմ պայքարին:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում