Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 14:48 21-07-2022

ՌԴ-ն վերականգնել է գազամատակարարումը Գերմանիա «Հյուսիսային հոսք»-ով

«Հյուսիսային հոսք» գազամուղը վերականգնել է գազի փոխադրումը Ռուսաստանից Գերմանիա պրոֆիլակտիկ աշխատանքներից հետո։

Ինչպես հաղորդում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը՝ հղում անելով OPAL Gastransport և NEL Gastransport գազափոխադրող օպերատորներին, գազամուղը վերսկսել է աշխատանքը հուլիսի 21-ի առավոտյան։

Սակայն նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր արդեն հուլիսին «Հյուսիսային հոսք» գազամուղով Եվրոպա գազի մատակարարումների կրճատման մասին, քանի որ, իբր, հաջորդ շաբաթ ռուսական գազի մոնոպոլիստ «Գազպրոմը» վերանորոգման է ուղարկում գազապոմպային ագրեգատը։ Դրանից հետո «Հյուսիսային հոսքի» հզորությունը նվազելու է օրական մինչև 30 մլն խմ, ինչը դրա նախագծային հզորության 1/5-ն է։

Միաժամանակ Պուտինն առաջարկել է փոխհատուցել գազամատակարարումը «Հյուսիսային հոսք 2» գազամուղի միջոցով, ինչը Գերմանիայի իշխանությունների կողմից չի հավաստագրվել Ուկրաինայի դեմ ռուսական ագրեսիայի պատճառով։

Ամենից շատ դիտված

14:35 Հրաժարվեցի հաջողությունից հոլիվուդյան երազանքի համար. Դավիթ Թադևոսյանի խոստովանությունը ԱՄՆ-ի իրականության մասին
23:26 2.5 ամիս Երևանի գերակշռող մասում ջրամատակարարումը կիրականացվի նոր գրաֆիկով
16:41 Երևանում սուպերմարկետի մենեջերը նկարել է աշխատակցուհուն և նրա անունով օնլայն վարկ ձևակերպել
23:56 Իրանը բանակցություններ է վարում, բայց հրապարակայնորեն հերքում է դա. Վենս
23:04 Արմավիրում ավտոտնակում կայանված «Chevrolet»-ում կրակ է բռնկվել. այն վերածվել է մոխրակույտի
16:47 Անակնկալ բացահայտում՝ հաղորդման ընթացքում. ով է Նարեկ Հայկազյանի և Ծովինար Մարտիրոսյանի որդու ընկերուհին
16:00 Ռուսաստանը մոտենում է պարտությանը, հայ ռուսամետ ուժերը կմնան ո՞րբ
22:00 Դուստրս նախկին ամուսնուս կնոջը մայրիկ է անվանում. Անժելա Սարգսյանի սենսացիոն խոստովանությունը
23:19 Եթե ԱՄՆ-ն խախտի պայմանավորվածությունները, Իրանը պատրաստ է պատերազմի. Ղալիբաֆ
00:01 «Էրեբունի ամրոց» ռեստորանի մոտ պարեկները վնասազերծել են կռվի մասնակիցներին․ կա 5 վիրավոր