Ներքին Գետաշենում ավտոմեքենա է այրվել
copy image url

Ներքին Գետաշենում ավտոմեքենա է այրվել

Ներքին 2 տարի առաջ - 14:39 21-07-2022
Հուլիսի 21-ին՝ ժամը 09:38-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ներքին Գետաշեն գյուղի Սուրբ խաչ կոչվող թաղամասում այրվում է ավտոմեքենա. տուժածներ չկան:

ԱԻՆ-ից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09:56-ին, մարվել՝ 10:15-ին: Այրվել է «VAZ-2110» մակնիշի ավտոմեքենան:

Ամենից շատ դիտված