Արտաքին 3 տարի առաջ - 13:24 21-07-2022

Իտալիայի կառավարությունը վստահության քվե է ստացել, բայց Դրագին ամեն դեպքում կարող է հրաժարական տալ

Իտալիայի Սենատը վստահության քվե է տվել Մարիո Դրագիի կաբինետին։ Սակայն վարչապետին չի հաջողվել ստանալ իշխող կոալիցիայի միանգամից մի քանի կուսակցությունների աջակցությունը։ Ինչպես գրում են գործակալությունները, դիտորդների մեծ մասը կարծում է, որ Դրագին մոտ ժամանակներս կլքի Իտալիայի կառավարության ղեկավարի պաշտոնը։

Իտալիայում կառավարական ճգնաժամ է առաջացել անցած շաբաթ, երբ կոալիցիոն կուսակցություններից մեկը՝ «Հինգ աստղերի շարժումը», հրաժարվել է քվեարկություններից մեկի ժամանակ աջակցել կառավարությանը: Դրանից հետո Դրագին հրաժարական է տվել, որը նախագահ Սերջիո Մատարելլան չի ընդունել։

Անցած հինգշաբթի Սենատում 172 սենատոր քվեարկել է կառավարությանը վստահության քվե տալու օգտին, դեմ են եղել 39-ը։ Այդ հարցով վերջին քվեարկության ժամանակ այդ թիվը գրեթե կիսով չափ կրճատվել է․ «կողմ» է քվեարկել 95 սենատոր։ Դա տեղի է ունեցել այն պատճառով, որ բացի «Հինգ աստղերի շարժումից», իշխող կոալիցիայի ևս երկու կուսակցություններ են հրաժարվել մասնակցել քվեարկությանը՝ աջ պոպուլիստական «Լիգա»-ն և աջ կենտրոնամետ «Առաջ, Իտալիան»:

Դրագիի նպատակը լայն կոալիցիան պահպանելն էր, որը ձևավորվել էր անցած տարվա սկզբին, երբ նա ստանձնեց կառավարության ղեկավարությունը։ Դատելով քվեարկության արդյունքներից՝ դա նրան չի հաջողվել։ Կուսակցություններից ոչ մեկը պաշտոնապես չի հայտարարել կաբինետից դուրս գալու մասին, սակայն ակնհայտ է, որ վարչապետն այլևս չի կարող հույս դնել կառավարության կազմում ընդգրկված որոշ կուսակցությունների վրա։

Եթե առաջիկայում ​​Դրագին հրաժարական տա, ապա աշնանը, ամենայն հավանականությամբ, Իտալիայում արտահերթ ընտրություններ կանցկացվեն, քանի որ քիչ հավանական է, որ քաղաքական ուժերից որևէ մեկը կկարողանա նոր կաբինետ ձևավորել։

Ներկայիս կոալիցիայում վեճերի պատճառներից մեկը Ռուսաստանի հետ պատերազմում Ուկրաինայի աջակցության շուրջ տարաձայնություններն են։ Դրագին Մոսկվայի նկատմամբ կոշտ քաղաքականության կողմնակից է։ Նրա հակառակորդները, հատկապես «Հինգ աստղերի շարժումը», այդ հարցում ոչ միանշանակ մոտեցում ունեն:

Ամենից շատ դիտված

10:01 «Ուժեղ Հայաստան» դաշինքի հանրահավաքին ներկա էր շուրջ 80,000 քաղաքացի
10:05 Ճնշումներ՝ Հրազդանում, Փաշինյանի ստվերը՝ ԿԸՀ-ում, ՔՊ-ն՝ աշխատանքի տեղավորման գործակալություն․ Մամուլ
23:04 Փաշինյանը ձեռքին ինչ-որ բան էր թերթում ու ասում էր, թե Սամվել Կարապետյանը ինչքան պետք է նստի. տպավորություն է, որ դատավճիռը ձեռքին է
18:44 Նիկոլ Փաշինյան, այսօր Հ1-ի բանավեճն օգտագործեք և հերքե'ք իմ պնդումը, այլապես կարող եք դատի տալ․ Լիլիա Շուշանյան
12:21 Արթուր Օսիպյանի առողջական վիճակը ակնհայտորեն վատթարանում է. փաստաբանը նրա ուղերձն է հրապարակել
12:11 Ձերբակալվել է գյումրեցի լրագրող Արամ Դավթյանը
22:45 Սեկտաների թիրախում եմ. ինչու է Լիլուն թաքցնում իր քաղաքական դիրքորոշումը
23:34 «Մարտի 1»-ի գործը բացահայտված է. Քոչարյանը ընտրություններից հետո պետք է բանտ նստի. Փաշինյան
11:28 Վաղ առավոտից խուզարկում են Գյումրիի ՀՅԴ գրասենյակը
13:00 ՔՊ-ական պատգամավորի որդու աշխատավարձը տարեցտարի աճում է միլիոններով. Արմեն Խաչատրյանի ընտանիքի «ապագան»