Արտաքին 4 տարի առաջ - 11:46 21-07-2022

ԿՀՎ տնօրեն Բըրնս. Վլադիմիր Պուտինը չափազանց առողջ է

ԿՀՎ տնօրեն Ուիլյամ Բըրնսը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չափազանց առողջ է։

«Նախագահ Պուտինի առողջական վիճակի մասին շատ խոսակցություններ կան։ Բայց որքան կարող ենք դատել, նա չափազանց առողջ է։ Սա հետախուզության ոչ պաշտոնական գնահատականն ​​է»,- ասել է Բըրնսը Ասպենյան ֆորումի հարթակում:

Ավելի վաղ Վլադիմիր Պուտինը ներողություն էր խնդրել հազի համար՝ «Նոր ժամանակների համար ուժեղ մտքեր» ֆորումում ելույթի ժամանակ։ Պետության ղեկավարը կատակով հիշեցրել է, որ նախօրեին աշխատանքային այցով եղել է Իրանի մայրաքաղաքում։ Այնտեղ շոգի պատճառով օդորակիչը մշտապես գործել է։

«Երեկ Թեհրանում շատ շոգ էր, +38, օդորակիչն այնտեղ ինչպես հարկն է աշխատում էր։ Ուստի ներողություն եմ խնդրում»,- ասել է Պուտինը։

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
20:36 ՔՊ-ն գրկաբաց ընդունում է տասովշիկներին՝ վերջիններիս դարձնելով համայնքի ղեկավարի իր թեկնածու
20:22 Էրդողանն ամեն օր Իսրայելը ոչնչացնելու կոչեր է անում. Նեթանյահու
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել