ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտությունը վճռորոշ փուլում է գտնվում։ Նա ընդգծել է, որ դաշնակիցները կշարունակեն Կիևին երկարաժամկետ ռազմական աջակցության նոր ուղիներ որոնել։
«Մենք խոսում ենք հակամարտության վճռական փուլի մասին։ Ուստի Ուկրաինային մեր հավաքական աջակցությունը կենսական նշանակություն ունի, այն պետք է հրատապ լինի»,- ասել է Լլոյդը՝ Ուկրաինային ռազմական օգնությունը համակարգող խմբի առցանց հանդիպման ժամանակ:
Նրա խոսքով, Ռուսաստանը սխալ է հաշվարկել՝ մտածելով, որ կարող է ավելի երկար դիմանալ, քան Ուկրաինան։ Լլոյդը խոստացել է նաև նորարարական ուղիներ գտնել Ուկրաինային երկարաժամկետ աջակցություն ցուցաբերելու համար։ Նա նշել է, որ դաշնակիցների օգնությունը տանում է իրական փոփոխությունների։