Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:43 19-07-2022

Միջազգային փոխադրման դատարկ տրանսպորտային միջոցների քաշերի վերաբերյալ տեղեկությունները կարող են ստացվել մաքսային հսկողությունից դուրս

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ ըստ ընդունված գործելակերպի արտահանում իրականացնող մեր քաղաքացիները և ընկերությունները, նախքան ապրանքները բեռնատար տրանսպորտային միջոցներում բեռնելը, դատարկ տրանսպորտային միջոցները կշռում էին ժամանակավոր պահպանման պահեստներում, մաքսային հսկողության ներքո՝ մաքսային հայտարարագրերում ապրանքների քաշերի վերաբերյալ համապատասխան տեղեկատվություն ներկայացնելու նպատակով։

ՊԵԿ-ը հայտնում է, որ արտահանման ժամանակ միջազգային փոխադրման տրանսպորտային միջոցների դատարկ քաշերը ճշտելու համար դրանք ժամանակավոր պահպանման պահեստներ տեղափոխելը և մաքսային հսկողության ներքո կշռելը մաքսային օրենսդրությամբ պարտադիր գործառույթ չէ: Հետևաբար, մաքսային հայտարարագրերում ներկայացվող նշված տեղեկությունների ստացումը կարող է իրականացվել մաքսային հսկողությունից դուրս՝ փոխադրողից տեղեկությունների ստացման, նախընտրելի վայրում կշռման կամ ցանկացած այլ եղանակով։

Միևնույն ժամանակ ՊԵԿ-ը հիշեցնում է, որ բոլոր դեպքերում խիստ կարևոր է մաքսային մարմիններին ներկայացվող մաքսային հայտարարագրերում՝ ի թիվս այլ տեղեկությունների, ճշգրիտ հայտարարագրել նաև ապրանքների քաշերը: Հակառակ դեպքում՝ հայտարարագրված տեղեկություններում ռիսկերի կառավարման համակարգի ցուցումներով և այլ եղանակով ոչ ճշգրիտ տվյալների հայտնաբերումը մաքսային մարմինների կողմից կարող է հանգեցնել օրենսդրությամբ սահմանված պատասխանատվության։

Նշենք, որ ՊԵԿ-ը նախաձեռնել է ստեղծել և ներդնել համապատասխան էլեկտրոնային համակարգ, որը հնարավորության կտա ավտոմատ կերպով անհրաժեշտ տեղեկատվություն ստանալ յուրաքանչյուր բեռնատարի վերաբերյալ՝ նվազեցնելով հայտարարատուների կողմից իրականացվող անհրաժեշտ միջոցառումների քանակը։
Նշված Էլեկտրոնային հարթակի ստեղծման աշխատանքներն արդեն մեկնարկել են։

Ամենից շատ դիտված

22:00 ՌԴ-ում Փաշինյանին հիշեցրին, որ ինքն այլևս լեգիտիմ չէ
13:17 Գագիկ Ծառուկյանը կենդանիների բոլոր փաստաթղթերը ունեցել է. Իվետա Տոնոյանը՝ առգրավված կենդանիների մասին
22:30 5 անշարժ գույք, 54.1 մլն անկանխիկ, 14.3 մլն կանխիկ, 96 մլն եկամուտ. ՍԴ նախագահի և նրա կնոջ ունեցվածքը
20:53 Այժմ ամեն բան վերջացած է․ Նեյմարը հեռացավ Բրազիլիայի հավաքականից
09:30 Ծառուկյանի փլուզվող մեղադրանքը կամ լուծարել աուդիտի ինստիտուտը
09:58 Չսպանված արջի մորթին կիսելու մտածողությունը շատ վատ արդյունքների կբերի. Անդրանիկ Թևանյանը՝ ՔԿՀ–ից
09:10 Ծառուկյանի գործը քննող դատավորի կինը ԲԴԽ աշխատակից է
21:16 Ծառուկյանի և նրա սեփականության դեմ իրականացվող գործողությունները հաշվեհարդար են. Աբրահամյան
21:09 Ծառուկյանի նկատմամբ իրականացվում են քաղաքական հետապնդումներ. ընդդիմադիր կուսակցություններ
13:00 Ինչու վերցրին մանդատներն ու հուսահատություն պատճառեցին ժողովրդին