Ներքին 4 տարի առաջ - 11:57 19-07-2022

Ուրիշ ոչ մի երկիր, որ ուզեր էլ, չէր կարող նման կերպ ձախողել․ Հարություն Մնացականյան

«Ծիրանի ոդիսականի մասին մի երկու դրվագ պատմեմ։ Մենք երբեք այսքան շահեկան պայմաններում չենք եղել, ինչքան այս տարի»։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրում է գյուղատնտես Հարություն Մնացականյանը։

Նա հավելում է․ «Ուզբեկստանը, որ մեր երկրի թիվ մեկ մրցակիցն էր ծիրանով, որ արտահանում էր մեզանից ուղիղ 30-35 անգամ շատ ծիրան` 670 000֊700 000 տոննա տարեկան( մենք 10֊30 000տոննա), ծիրան չի կարողացել արտահանել, քանի որ երկրում ցրտահարություն էր եղել, ծիրանի բերքը փչացել էր, ավելի ճիշտ՝ բերք չէր տվել։ Հիմա պատկերացրեք՝ ունեք մրցակից, ով նույն շուկայում ձեզանից 30 անգամ մեծ վաճառք էր անում, չկա, ու մնացել եք դուք։ Առաջին հայացքից կմտածեք՝ կոնկրետ Ջեք փոթ՝ ռուսական շուկայում դիրքերի ամրապնդում, գների բարձրացում, փիս շահավետ գործարքներ ու բոլորը կուշտ...

Բայց ինչ արեցին մերոնք... Ա դե ինչպես միշտ, ծայրից ծայր ձախողեցին։

Ուրեմն Լարսում խնդիրներ կային, կուտակումներ էին լինում, վրացական կողմը էտապ-էտապ էր թողնում` 10֊15 մեքենաներով, մեր արտահանողները, երբ որ մտնում էին ռուսական շուկա (դե գիտեք, ասել եմ, որ սուպերմարկետների ցանցերին նույնիսկ մոտ չեն կարողանում գնալ), վախից, որ կարող է մյուսինը վաճառվի, իրենցը` ոչ, սկսեցին մրցակցել միմյանց դեմ, ու ռուսական շուկայում այնքան սրվեց այն, որ նույնիսկ սկսեցին դեմպինգ անել, գինը 300 ռուբլուց իջավ 70֊80 ռուբլի հաշված օրերի ընթացքում։ Այս գնի պայմաններում, երբ տրանսպորտնիկներն էլ, առիթից օգտվելով, բեռնափոխադրումների գինը հասցրին 10 000֊11 000$, այլ բան չէր մնում, քան քաշել գյուղացուն` նրանից գնելով 100-150 դրամով։ Մի խոսքով՝ անկազմակերպվածության, անտեղի խուճապի, շուկայի կոնյուկտուրան բացարձակ չպատկերացնելու պատճառով ստորին օղակից մինչև վերին օղակ լուրջ վնասներ կրեցին։

Եթե չեք հավատում, կարող եք ցանկացած արտահանողից հարցնել․ ճիշտ է, ինքը կպատմի, թե ոնց է վնասներ կրել, բայց դեռ չի հասկանում` ինչու։

Մի խոսքով՝ ավարտվում է ծիրանի սեզոնը, ու մեր երկրում, ինչպես միշտ, մի մեծ, հսկա շանս կրկին անգամ просрать արեցինք։ Հավատացե՛ք, ուրիշ ոչ մի երկիր, որ ուզեր էլ, չէր կարող նման կերպ ձախողել»։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու