Արտաքին 4 տարի առաջ - 16:47 18-07-2022

ՌԴ-ի առջև ծառացած են վիթխարի ծավալի դժվարություններ՝ պատժամիջոցների պատճառով. Պուտին  

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ հակառուսական պատժամիջոցները հսկայական մարտահրավեր են երկրի համար, սակայն Ռուսաստանը թևաթափ չի լինի, այլ ավելի ինտենսիվ կզարգանա՝ օգտագործելով առկա ներուժը։

«Հասկանալի է, որ դա հսկայական մարտահրավեր է մեր երկրի համար, բայց մենք ոչ միայն չենք պատրաստվում թևաթափ լինել, հայտնվել ինչ-որ մոլորվածության մեջ կամ, ինչպես կանխատեսում են մեր որոշ «բարի կամեցողներ», նահանջել տասնամյակներով»,- ասել է պետության ղեկավարը երկուշաբթի օրը Ռազմավարական զարգացման և ազգային նախագծերի խորհրդում:

«Իհարկե, ոչ, ընդհակառակը՝ գիտակցելով մեր առջև ծառացած վիթխարի ծավալի դժվարությունները, մենք ինտենսիվորեն և գրագետ կերպով կփնտրենք նոր լուծումներ, արդյունավետորեն կօգտագործենք առկա ինքնիշխան տեխնոլոգիական պաշարները, հայրենական նորարարական ընկերությունների մշակումները»,- ասել է Պուտինը։

Ընդունելով, որ այդ ամենը չափազանց բարդ խնդիր է, Պուտինը հայտարարել է, որ ռուսական իշխանությունները «այդ առումով իրենց հաշիվ են տալիս»։ «Պարզ է, որ մենք չենք կարող զարգանալ ամբողջ աշխարհից կտրված, բայց այդպես էլ չի լինի, ժամանակակից աշխարհում անհնար է տեղադրել հսկայական պարիսպներ, դա անհնար է»,- ասել է նա։

Պուտինի խոսքով, առաջնահերթ ուղղությունը, որին այժմ պետք է հատուկ ուշադրություն դարձնել, համընդգրկուն տեխնոլոգիաների հետագա զարգացումն է։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում