Ներքին 4 տարի առաջ - 15:45 18-07-2022

Մյասնիկյան պողոտայում ռեստորաններից մեկի մոտ մեքենայի պատուհանից օդ էր կրակել. 3 անձ ձերբակալվել է, մեկը՝ կին

Հուլիսի 17-ին` ժամը 01.15-ին, ոստիկանության Երևան քաղաքի հատուկ նշանակության գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները Տիգրան Մեծ պողոտայից, «Մերսեդես» մակնիշի մեքենայից կրակոցներ արձակելու, հասարակության նկատմամբ անհարգալից վերաբերմունք դրսևորելու, հասարակական կարգը կոպիտ կերպով խախտելու համար, ձերբակալել և Նոր Նորքի բաժին են ներկայացրել 24-ամյա երիտասարդի, ինչպես նաև մեքենայի վարորդին և ուղևորուհուն:

Ոստիկանությունից հայտնում են, որ բաժնում 24-ամյա երիտասարդը հայտնել է, որ Մյասնիկյան պողոտայի ռեստորանային համալիրներից մեկի մոտ մեքենայի պատուհանից օդամղիչ ատրճանակից օդ էր կրակել:

Երեքն էլ ներկայացվել են նախաքննական մարմնին:

Ամենից շատ դիտված

20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
20:46 Օնլայն համակարգի բացերը․ միայնակ կինը համարվել է «միջին ապահովված» և զրկվել նպաստից․ պարզաբանում
20:13 2020-ի հոկտեմբերի 19-ին Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը». Շարմազանով
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
18:39 «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են ընդամենը 8,5 տարվա ազատազրկման. Փաստինֆո
18:59 Հայ բռնցքամարտիկը Թուրքիայում ջախջախել է թուրք մրցակցին
19:42 Բլոգեր Քրիստինան հայտնել է՝ պատրաստվում է հարսանիքի
18:28 Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել. Հետք