Ներքին 4 տարի առաջ - 13:09 18-07-2022

Արագ գումար վաստակել առաջարկող «allegroera.armenia» -ի վերաբերյալ ոստիկանությունում օպերատիվ հետախուզական միջոցառումներ են կատարվում

Oragir.news-ը օրեր առաջ հրապարակել էր «Ներդրեք 100 դոլար, որը 8 օրում կդառնա 200 դոլար․ գրավիչ առաջա՞րկ, թե՞ ֆինանասական բուրգ, որը մի օր պայթելու է» վերնագրով նյութ, որտեղ անդրադարձել էր սոցիալական ցանցերում տարածվող գովազգային հոլովակներով լայնորեն ճանաչում ձեռք բերող «allegroera.armenia» կայքին։

Կայքն առաջարկում է արագ ու հեշտ տարբերակով գումար վաստակել՝ կրկնապատկելով ներդրած գումարները։ Սամցխե-Ջավախքի մեդիա վերլուծական կենտրոնի տնօրեն, քաղաքական վերլուծաբան Էդուարդ Այվազյանը մեզ պատմել էր, որ Հայաստանում տարածվող «allegroera.armenia»-ն գործում է Վրաստանում փլուզված «Տեսլա մեդիա» կոչվող ֆինանսական բուրգի սկզբունքով, որի փլուզման հետևանքով մարդիկ խոշոր ֆինանսական կորուստներ էին կրել հատկապես Ախալքալաքում։ Այվազյանը ուսումնասիրություններ էր կատարել և պարզել, որ «Ալլեգրո»-ի և «Տեսլա մեդիա»-ի տերերը նույնն են։

Մենք նաև տեղեկացրել էինք, որ դիմել ենք ՀՀ ոստիկանությանը և գլխավոր դատախազությանը՝ պարզելու, թե այս կազմակերպության գործունեությունը հայտնվե՞լ է։

Ոստիկանությունից Oragir.news-ին պատասխանել են, որ մեր հարցումը ստացվել և քննվել է ՀՀ ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում։

«Քննարկման արդյունքում հայտնվում է, որ «allegroera.armenia» կայքի հարթակով ենթադրյալ ֆինանսական բուրգի գործունեություն ծավալելու վերաբերյալ հանգամանքները ստուգելու նպատակով ՀՀ ոստիկանության ՔՈ ԳՎ ՄՍԴՈՒՀԴՊ վարչության ֆինանսվարկային և մտավոր սեփականության ոլորտում կատարվող հանցագործությունների դեմ պայքարի բաժնում «Օպերատիվ հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքի 14-րդ և 40-րդ հոդվածներով սահմանված կարգով արդեն իսկ իրականացվում են համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառոմներ, և եթե դրանց արդյունքում ի հայտ գան անձինք, որոնց արարքներին կարող են ողջամտորեն տրվել ՀՀ քրեական օրենսգրքի 282-րդ հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքին համապատասխան նախնական իրավական գնահատական, ապա ՀՀ քրեական դատավորության օրենսգրքի 42-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կոտով 173 -րդ և 177-րդ հոդվածներով սահմանված ՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքները կներկայացվեն նախաքննական մարմնին՝ քրեական վարույթ նախաձեռնելու հարցը քննարկելու համար»։

Ոստիկանությունից նաև հայտնել էին, որ վերջնական արդյունքների մասին կհայտնեն լրացուցիչ։

Նշենք, որ ՀՀ ՔՕ 282 հոդվածը վերաբերում է «ֆինանսական բուրգ ստեղծելուն, կազմակերպելուն կամ ղեկավարելուն»։

Հիշեցնենք, նաև որ մենք ստացել էինք նաև Գլխավոր դատախազությունից մեր հարցմանը պատասխանը այն մասին, որ մեր հարցումը և հրապարակումը ուսումնասիրության առիթ են հանդիսացել։ Այդ հրապարակումներն ուղարկվել են ՀՀ ոստիկանության քրեական ոստիկանության գլխավոր վարչություն՝ դրանցում նշվող հանգամանքերի կապակցությամբ ստուգողական գործողություններ իրականացնելու և հետագա ընթացքը լուծելու հանձնարարությամբ։

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
21:00 Եթե պետությունը չի պաշտպանում իր հարկատուին, ապա ո՞րն է նրա դերը. Wildberries-ի վաճառողները կանգնած են փակուղու առաջ
21:57 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Տիգրան Արզաքանցյանի որդու
21:30 «Արտֆուդի» միլիարդների վնասն ու Սողոմոնյանների ընտանիքի կապիտալի պատմությունը
20:18 «Կարապետյան» հիմնադրամը կվճարի 100 լավագույն ուսանողների մեկ տարվա ուսման վարձը